Պուտինը եգիպտացորենի դաշտում վայրէջք կատարած А321 օդանավի օդաչուներին ՌԴ հերոսի կոչում է շնորհել

16-08-2019 18:52:21   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
tert.am ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին Մերձմոսկովյան շրջանի եգիպտացորենի դաշտում վայրէջք կատարած А321 օդանավի օդաչուներին ՌԴ հերոսի կոչում է շնորհել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
 


Մասնավորապես, օդանավի առաջին և երկրորդ օդաչուները ՌԴ հերոսի կոչում են ստացել, իսկ անձնակազմի մնացյալ անդամներն Արիության շքանշանի են արժանացել:
 
ՌԴ նախագահը նաև հույս է հայտնել, որ նման պատահարներ հնարավորինս քիչ լինեն: «Կցանկայանի, որ նման բաներ ընդհանրապես տեղի չունենային»,- ասել է Պուտինը:
 
Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում վթարային վայրէջք կատարած А321 օդանավի առաջին օդաչու Դամիր Յուսուպովն ասել էր, որ իրեն հերոս չի համարում: 
 
«Շատերն են ասում, որ հերոս եմ, սակայն ես, անկեղծ ասած, ինձ այդպիսին չեմ համարում, որովհետև կատարել են այն, ինչ պետք է անեի՝ փրկեի
օդանավը, ուղևորներին, անձնակազմը»,- ասել էր նա:
 
Օդաչուն պատմել է, թե ինչպես է որոշում կայացրել չբացած շասսիով վայրէջք կատարել: 
 
«Մտքերը միայն դրա մասին էին, ինչպես, առաջին հերթին, թույլ չտալ օդանավի անկում, իսկ հետո, երբ արդեն անկումն անխուսափելի էր, ինչպես կարելի էր մեղմ իջեցնել օդանավը»,- հայտնել է Յուսուպովը:
 
Նրա խոսքով՝ օդ բարձրանալուց 1,5-2 րոպե հետո որոշումը, թե ինչպես վայրէջք կատարել, փոխվել է մի քանի անգամ: Սկզբում, երբ շարքից դուրս է եկել օդանավի ձախ շարժիչը, օդաչուն որոշել է վերադառնալ «Ժուկովսկի» օդանավակայան, սակայն հետո, երբ հզորությունը սկսել է կորցնել նաև աջ շարժիչը, այդ մտքից ստիպված են եղել հրաժարվել:
 
«Ես մտածում էի ճիշտ հաշվարկել ամենը, սակայն, ինչպես պարզվեց, ժամանակը շատ քիչ էր… Ես որոշեցի չբացել շասսին, որովհետև դա ամենաանվտանգն էր վայրէջքի համար»,- պատմել է Յուսուպովը:
 
«Կային նաև այլ տարբերակներ, սակայն լավ էր, որ մենք դրանք չձեռնարկեցինք»,- հավելել է նա:
 
Հիշեցնենք, որ ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավը երեկ
առավոտյան վթարային վայրէջք է կատարել Մերձմոսկովյան շրջանում՝ «Ժուկովսկի» օդանավակայանից օդ բարձրանալուց հետո: 
 
Օդանավում գտնվել է 234 մարդ, այդ թվում՝ 7 հոգանոց անձնակազմը: Օդանավում եղել են նաև հայեր: Այն Մոսկվայից Սիմֆերոպոլ էր թռչում: Բարձրություն հավաքելու ժամանակ օդանավը բախվել է երամի, ինչի հետևանքով երկու շարժիչներն անջատվել են, քանի որ դրանցում թռչուններ են հայտնվել: 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 546 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար