Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան.armtimes.com

16-08-2019 18:49:28   | Շիրակի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը
armtimes.com Գյումրիում զբոսաշրջիկների թիվը կկրնապատկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո, երբ ուղիղ եթերում վարչապետը ներկայացրել է քաղաքն ու առկա հնարավորությունները: Այս մասին այսօր գյումրեցի լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
 


«ՀՀ վարչապետը, որ էդպես ներկայացրեց մեր քաղաքը, որն իրականության մեջ կար, բայց երեւի թե բոլորը չգիտեին: Այսօր արդեն նաեւ սփյուռքի մեր հայրենակիցները, հասկացան, որ պետք է գան Գյումրի: Նիկոլ Փաշինյանի այցից եւ Գյումրիուն հրաշալի ու մանրամասնորեն ներկայացնելուց հետո տուրիստների թիվն ավելացել է: Օրինակ այսօր հյուրեր են գալիս Ֆրանսիայից: Գալիս են մեր փողոցնրում քայլելու, շրջելու: Շատ շնորհակալ եմ վարչապետից նման քայլի համար: Որեւէ մեկը Գյումրին դեռ էսպես չէր ներկայացրել: Մանավանդ որ, այսօր  քաղաքը գնում է տուրիստական դառնալու ճանապարհով, մենք հաջողություն կունենանք: Առավոտ արդեն մի քանի մեծ ավտոբուս հրապարակում տեսել եմ կանգնած: Անզեն աչքով էլ նկատելի է, թե ինչքան է ավելացել տուրիստների թիվը Գյումրիում վերջին օրերին հատկապես»,-Գյումրիում կայացած ասուլիսի ժամանակ լրագրողներին ասաց քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
 
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ոչ աշխատանքային այցով եղել է Գյումրիում, քայլել Կումայրի պատմական
միջուկում եւ ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել վերականգնված Գյումրու, ներդրումային բարենպաստ հնարավորությունների մասին: Վարչապետը գործարարներին կոչ էր արել իրենց ներդրումային ծրագրերով գալ Գյումրի, գնել պատմական կառույցներն ու դրանք ծառայեցնել որոշակի նպատակների՝ կառույցների արտաքին ճարտարապետական տեսքերը պահպանելու պայմանով:
 
Շատ լավ է լինելու պատմական կենտրոնի ճակատագիրն,-ասաց Սամվել Բալասանյանը: Հաջորդ տարի աշխատանքները կշարունակվեն Սլաբոդկա կոչվող թաղամասում: «Դե էնտեղ այդքան մեծ աշխատանք չկա անելու, հիմնական խնդիրը լուսավորությունն է: Գետինը մանրաքարերով է սարքած: Այդ  տարածքում էլ գտնվում է հայտնի «վառեմ-մարեմ»-ի շենքը, կառավարության կողմից կա ծրագիր, շենքը տրված է պոլիտեխնիկին, իրենք են վերականգնելու եւ տեխնոլոգիական ուղղվածության գործունեություն են ծավալելու: Մենք հիմա ծրագիր ենք ուզում անել, Գարեգինյանի հին զորամասը կարեւորագույն մշակութային կենտրոն դարձնելու համար: Տարբեր առաջարկություններ կան, պետք է խորհրդակցենք, հանրային քննարկում կազմակերպենք»: 
 
Պատմական միջուկում, սակայն, այնպես չէ, որ խնդիրներ չկան: Կան մարդիկ, ովքեր ժամանակին տարածք են վերցրել, սակայն մինչ օրս աշխատանքներ չեն իրականացնում: «Մենք էնտեղ մի շինություն կար, պատը վերականգնեցինք, տվեցինք Մոնտալդոյին(նկատի ունի Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալդոյին), որ  ճարտարապետների դպրոց սարքեր եւ Գյուրջիեւյան կենտրոն, բայց նա խոսքի տերը չեղավ: Հիմա նոր է շինարարություն սկսել: Ոչինչ, թող շենքը վերականգնի: Մենք կառույցները տալիս ենք, բայց մի պայմանով, որ վերականգնելու է նախկին տեսքով, առանց փոփոխությունների»,-ասաց Սամվել Բալասանյանը:Խնդիրներ կան նաեւ սեփականատերերի հետ կապված: Մարդիկ տարիներ առաջ Կումայրի պատմական միջուկում գտնվող իրենց տան դռները փակել, ՀՀ-ից հեռացել են: Հիմա, երբ Գյումրու այս հատվածը հայտնվել է աշխարհի ուշադրության կենտրոնում, իրենցից առաջ այդ տարածքները գնելու ցանկություն ունեցող ներդրողներն են տեղ հասել: Ինչպե՞ս է այդ հարցը կարգավորվելու: Սամվել Բալասանյանն ասաց, բոլորից էլ կոորդինատներ ունեն, անհրաժեշտության դեպքում կապ են հաստատում, հարցը կարգավորում են:  Ներկա պահին խնդիր կա Շիրակի թեմի առաջնորդարանի հարեւանությամբ գտնվող նախկինում մանկապարտեզ, 88-ի աղետից հետո որպես բնակարաններ ծառայած շինության հետ կապված: Շենքն ունի 3 սեփականատեր, 3-ից ոչ մեկի հետ հնարավոր չէ կապ հաստատել, Գյումրի բերել, ներդրողի եւ սեփականատիրոջ հանդիպումը կայացնել: «Այդ հարցը լուծելը
շատ բարդ է, չգիտեմ, թե ոնց ենք անելու: Մյուսներն ունեն սեփականատեր, ասում են էսքանով վաճառում ենք, վաճառում են, կամ չեն վաճառում, փոշմանում, հենց իրենք էլ վերանորոգում են: Բայց սա ուրիշ է, տեսնենք, ոնց ենք կարգավորելու»,-լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետը:
 
Սամվել Բալասանյանը նաեւ վստահ է, հենց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունն ավարտվի Գյումրիում կզարգանա ներքին տուրիզմը: «Եթե մարդիկ կարողանան 1 ժամում Երեւանից հասնել Գյումրի, ապա ամռան շոգին հաստատ կգան այստեղ: Ոնց որ տարիներ առաջ էր: Երեւանում 40, էստեղ 27 աստիճան էր օդի ջերմաստիճանը, մարդիկ գալիս էին, հանգստանում ամառները: Հիմա ճիշտն ասած 36-ի է հասնում Գյումրիում տաքությունը, բայց էլի Երեւանից հով է»:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 753 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար