ՀՖՖ-ն գնդակներ և մարզագույք է նվիրել Մեղրիի և Ագարակի թիմերին

16-08-2019 18:25:06   | Հայաստան  |  Հասարակություն
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է մարզերում ֆուտբոլային կյանքն ակտիվացնելուն ուղղված քաղաքականությունը, որի իրականացման քայլերից մեկը մարզային համայնքների մանկապատանեկան թիմերին նյութական և մեթոդական օժանդակության ցուցաբերումն է:
 

Սույն քաղաքականության շրջանակում օգոստոսի 16-ին ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանն այցելել է Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքի Մեղրի և Ագարակ քաղաքներ, որտեղ հանդիպումներ է ունեցել տեղի մանկապատանեկան թիմերի մարզիչների և սաների հետ: Զ.Եգանյանը մասնավորապես նշել է,
որ ՀՖՖ նախագահի ամենօրյա ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ մարզերում ֆուտբոլով զբաղվելու պայմաններ ստեղծելու հարցը՝ որպես այդ ուղղությամբ կատարված գործուն քայլ մատնանշելով Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում ավարտին հասցվող 25 խաղադաշտի կառուցման փաստը: Վերջինս նաև հավելել է, որ ՀՖՖ կողմից իրականացվող այս ծրագիրը շարունակական է և ընդգրկելու է այլ մարզեր ևս: Համայնքային իշխանությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են Մեղրի համայնքում ֆուտբոլի զարգացման հնարավոր այլ տարբերակներ ևս, իսկ այցի ավարտին ՀՖՖ-ի անունից տեղական թիմերին փոխանցվել են գնդակներ և մարզագույք:   
 
 
 
ՀՖՖ նախագահի խորհրդական
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 515 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար