Գրասենյակային աշխատողների մոտ կա սնվելու հետ կապված հինգ սխալ. hraparak.am

16-08-2019 15:30:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
hraparak.am Գրասենյակային աշխատողները ամենախոցելի մարդկանցից են համարվում։ Նրանք ունեն չափազանց անկայուն սնման ռեժիմ։ Պատճառը ժամանակի սղությունն է։ Իսկ նստակեցությունը դժվարացնում է մարսողության պրոցեսը։
 


MedikForum-ը նշում է, որ որպես կանոն, գրասենյակային աշխատողների մոտ կա սնվելու հետ կապված հինգ սխալ։ Առաջինը՝ չնախաճաշելն է։ Սխալ է աշխատանքի գնալուց առաջ պարզապես թեյ կամ սուրճ
«ոտքի վրա» խմելը։ Նախաճաշը նպաստում է աշխատունակության բարձրացմանը, լրացնում էներգիայի պակասը եւ այլն։ Լուրջ սխալ է նաեւ ծամոնի, կոնֆետների եւ չիփսերի չարաշահումը, սուրճի չարաշահումը։
 
Օրական թույլատրվում է երկու բաժին սուրճի օգտագործում։ Կրկին՝ ժամանակի սղության պատճառով չճաշելը նույնպես վնասակար է օրգանիզմի համար եւ վերջապես, արդեն տուն վերադարձից հետո հագեցած ընթրիքը կամ ուշ ճաշելը արդեն իսկ հաջորդ եւ վերջին խնդիրն է։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 539 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար