ՔԿԾ-ում ՊՎԾ-ի ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքի հիման վրա հարուցվել է քրեական գործ

15-08-2019 18:29:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքի հիման վրա ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝  անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ դեպքերի առթիվ:
 


ՀՀ պետական վերահսկողական ծառայությունիցտեղեկացնում են,որ  քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝
նախաքննություն իրականացնելու նպատակով:
 
Հիշեցնենք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից հիշյալ ուսումնասիրության ենթակա ոլորտն ընդգրկել է ՀՀ ԱՆ ՔԿԾ-ի կողմից կազմակերպված գնումների գործընթացների նկատմամբ օրինականության և արդյունավետության վերահսկողությունը:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 458 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար