Արայիկ Հարությունյանը՝ ՀՊՏՀ-ում դասախոսական կազմի ձևավորման մասին

15-08-2019 18:15:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում դասախոսական կազմի ձևավորման հետ կապված խնդիրը դուրս չի գա օրենքի և իրավունքի սահմաններից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հարությունյանն ասաց օգոստոսի 15-ին, լրագրողների հետ զրույցում:
 


«Մենք չենք թողնի, որպեսզի խնդիրները դուրս գան օրենքի և իրավունքի դաշտից»,- ասաց Հարությունյանը:
 
ԿԳՄՍ նախարարը հավելեց,
որ այդ խնդիրը չի ազդի սեպտեմբերից վերսկսվող դասապրոցեսի վրա:
 
ՀՊՏՀ մի շարք դասախոսներ դժգոհություն են հայտնել կապված այն անորոշ իրավիճակի հետ, որ բուհում կայացած մրցույթի արդյունքներով եկող ուսումնական տարվա դասախոսների կազմը վերջնականապես ձևավորված չէ:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 472 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար