Վերապատրաստում ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի կին զինծառայողների համար

18-07-2019 18:40:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության 2019թ. ծրագրի շրջանակներում ՀՀ ՊՆ մարդու իրավունքների
և բարեվարքության կենտրոնը, անկախ փորձագետների ներգրավմամբ, զինված ուժերում կանանց իրավունքների և հավասար հնարավորությունների թեմայով վերապատրաստում է իրականացրել ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի կին զինծառայողների համար: 
 
Վերապատրաստման նպատակն էր կին զինծառայողներին տեսական գիտելիքներ փոխանցել պաշտպանության ոլորտում կանանց իրավունքների, որոշումների կայացման տարբեր մակարդակներում նրանց հավասար մասնակցության, խաղաղապահ առաքելություններում կանանց ընդգրկման կարևորության վերաբերյալ:
 
Միջոցառման շրջանակում անցկացված հարցումների միջոցով ճշգրտվել են զինված ուժերում կանանց և տղամարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման հարցի վերաբերյալ կին զինծառայողների դիրքորոշումներն ու առկա խնդիրները:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 751 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար