Հանրակրթության պետական չափորոշիչների և ծրագրերի վերանայման խորհրդատուների ընտրության ժամկետները երկարաձգվել են

18-07-2019 16:53:31   | Հայաստան  |  Հասարակություն
«Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում հանրակրթության պետական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով հունիսի 24-ին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը հայտարարել էր ընտրության մրցույթ` 28 տեղական խորհրդատուների համար:
 


Ընտրված խորհրդատուները պետք է ընդգրկվեին «Հասարակություն, հասարակական գիտություններ», «Հայոց լեզու և գրականություն», «Օտար լեզուներ», «Արվեստ», «Տեխնոլոգիա», «Ֆիզիկական կուլտուրա և անվտանգ կենսագործունեություն» աշխատանքային խմբերում: Հանրակրթական պետական առարկայական
չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով հունիսի 27-ին հայտարարվել էր նաև ընտրության մրցույթ տեղական խորհրդատուի համար, որը պետք է ղեկավարեր «Օտար լեզուներ» աշխատանքային խումբը:
 
Հուլիսի 18-ին տեղի է ունեցել վերոնշյալ մրցույթների գնահատման հանձնաժողովի  նիստ, որտեղ որոշվել է մրցույթների ժամկետները երկարաձգել` գործընթացին ավելի  մեծ թվով մասնագետների մասնակցություն ապահովելու ակնկալիքով:
 
Հայտերի ներկայացման ժամկետները երկարաձգվել են մինչև 2019 թ. հուլիսի 29-ը, ժամը 12:00-ն:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 403 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար