Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

18-07-2019 16:47:33   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն
 


ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն աշխատանքային այցի շրջանակում Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել Ամերիկայի հայկական
ազգային կոմիտեի եւ Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ:
 
Հանդիպումների ընթացքում Արարատ Միրզոյանը կարեւորել է երկու կազմակերպությունների դերը հայ-ամերիկյան հարաբերություններում, գործընկերներին ներկայացրել Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների օրակարգը:
 
Քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր, որոնց իրականացման հարցում Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն եւ Ամերիկայի հայկական համագումարը կարող են իրենց ներդրումն ունենալ:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 443 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար