Ucom-ն ավարտել է դրամային և դոլարային պարտատոսմերի տեղաբաշխումը

17-07-2019 14:43:00   | Հայաստան  |  Կազմակերպություններ
 


 
 
Ucom ընկերությունն «Արմենբրոկ» ներդրումային ընկերության օժանդակությամբ ավարտել է 11% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և 7,5% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը։ Ucom պարտատոմսերի ձեռքբերման գործընթացին մասնակցել են ավելի քան 200 անհատներ և կազմակերպություններ, որոնց թվում՝ կենսաթոշակային և ներդրումային ֆոնդեր, բանկային, ներդրումային և բարձր տեխնոլոգիական ոլորտները ներկահացնող կազմակերպություններ։ 
 
«Այս հետաքրքրությունն ու վստահությունը
Ucom ընկերության նկատմամբ պարտավորեցնող է։ Պարտատոմսերի թողարկումը նոր մարտահրավեր էր մեզ համար, ինչի առաջին քայլը պատվով հաղթահարեցինք։ Ucom-ը կշարունակի իր ակտիվ մասնակցությունն ունենալ կապիտալի շուկայում՝ դրանով նաև ուժեղացնելով և ամրապնդելով իր դիրքը Հայաստանում», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
 
«Ուրախ եմ տեղեկացնել, որ հաջողությամբ ավարտվեց Ucom ընկերության առաջին կորպորատիվ պարտատոմսերի թողարկումը: Թողարկմանը մասնակցեցին բազմաթիվ անհատներ և կազմակերպություններ և հուսով ենք, որ այս ակտիվությունը կշարունակվի Հայաստանի ֆոնդային բորսայում, որտեղ ներդրողները հնարավորություն կունենան մարման ժամկետից շուտ վաճառել, իսկ այն ներդրողները, որոնք չհասցրեցին մասնակցել թողարկման գործընթացին, ձեռք բերել իրենց պարտատոմսերը», - ասել է «Արմենբրոկ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը։
 
Հավելենք, որ պարտատոմսերի հրապարակային առաջարկի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից և հասանելի է https://www.ucom.am/hy/personal/best-deals/bond հղումով։
  
 
Նոյյան տապան   -   Կազմակերպություններ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 392 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար