Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին

17-07-2019 14:23:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Գերապայծառ Ժոզե Ավելինու Բետանկուրին:
 
Հռոմի Սրբազան Քահանայապետի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել փոխնախարարին ընդունելության համար, նշել, որ Հայաստանում է գտնվում երկրի համար պատմական փուլում և Սուրբ Աթոռի աջակցությունն է հատնել երկրում
իրականացվող բարեփոխումներին՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը: Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը մի շարք ուղղություններով համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:
 
Փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը բարձր է գնահատել նվիրակի ներդրումը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում և շնորհակալություն հայտնել Հայաստանի ու Վատիկանի միջև անկեղծ ու ջերմ երկխոսությանը նպաստելու համար: Փոխնախարարը նաև վստահություն է հայտնել, որ Սուրբ Աթոռի առաքելական նվիրակի փորձն ու իմաստնությունը էլ ավելի կխթանեն երկու երկրների միջև համագործակցությունը, ինչպես նաև ավելի կսերտացնեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հարաբերությունները:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք ոլորտում համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները:
 
 
   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 337 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար