«Աբակ» մենթալ թվաբանության ակադեմիան Անթալիայից վերադարձել է սուպերչեմպիոններով

27-06-2019 11:17:34   | Հայաստան  |  Հասարակություն
 
«Աբակ» ակադեմիայի սաներ 7-ամյա Ռաֆայել Մովսեսյանը եւ 14-ամյա Սոնա Ստեփանյանը հունիսի 22-ին Անթալիայում տեղի ունեցած մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադային նվաճել են սուպերչեմպիոնի տիտղոսներ: 
 
6-ից 18 տարեկանների օլիմպիադային մասնակցում էր մենթալ թվաբանություն ուսումնասիրող մոտ 600 աշակերտ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ֆրանսիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Լիբանանից, Հորդանանից, Իրաքից, Իրանից, Միացյալ Արաբական Էմիրություններից եւ Ադրբեջանից: 
 
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ, «Աբակ» մենթալ թվաբանության ակադեմիայի սաներ Հրանտ Բարսեղանն ու Էմիլի Թադեւոսյանը դարձել են չեմպիոն, Դավիթ Եսայանը, Նարեկ Ստեփանյանը, Լիլիթ Արզումանյանն ու Մհեր Գեւորգյանը դարձել են առաջին տեղերի մրցանակակիրներ, իսկ Կարին Մելիքյանն ու Ալեքսանդր Հայրապետյանը՝ երրորդ: 
 
Տեղեկացնենք, որ մասնակիցները մրցում էին ըստ տարիքային խմբերի եւ մենթալ թվաբանության բարդության աստիճանների:
 
Yerevaklur.am
 

Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 296 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար