Քաշաթաղում 16-ամյա պատանի է ջրահեղձ եղել

27-06-2019 10:47:47   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
Հունիսի 26-ին ժամը 17:54-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ Սարգիս Մովսեսյանը (2002թ. ծնվ.) Քաշաթաղի շրջանի Սուս համայնքի տարածքում, Հակարի գետում լողանալիս, ջրահեղձ է եղել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 


Օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել Քաշաթաղի ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարները: Օգնության է մեկնել նաև ՓՈւՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը: 
 
Որոնողական աշխատանքների արդյունքում
փրկարարները հայտնաբերել են Ս. Մովսեսյանի դին:
 
ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ողջ անձնակազմն իր խորը ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Քաշաթաղի շրջանի ԱԻ բաժնի պետ փ/ծ փոխգնդապետ Քերոբ Մովսեսյանին և նրա ընտանիքին՝ որդու՝ Սարգիս Մովսեսյանի ողբերգական մահվան կապակցությամբ:
 
ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 240 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար