Քաղաքապետ Հայկ Մարությանը պարգևատրել է բուժաշխատողներին

25-06-2019 18:58:36   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Բուժաշխատողի օրվա առթիվ հյուրընկալել է առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին: Բարձր գնահատելով բժիշկների պատրաստվածությունը՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրանց անձնուրաց աշխատանքի և կարևոր առաքելության համար: 
 
«Այն սերը դեպի մարդկությունը, էներգիան
և պատասխանատվության զգացումը, որ ունեք ցանկացած դժվարին պայմաններում՝ գնահատանքի է արժանի»,- նշել է քաղաքապետը:  
 
Երևանի առողջապահության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա և անձնուրաց աշխատանքային գործունեության համար «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ նյարդաբանական ծառայության ղեկավար Լիդիա Գիմոյանը պարգևատրվել է  Երևան քաղաքի «Պատվավոր բժիշկ» հուշամեդալով:
 
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պոլիկլինկայի դպրոց-նախադպրոցական բաժնի բժիշկ, վիճակագիր Մարինե Նազարյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
 
Առողջապահության ոլորտի մի շարք ներկայացուցիչներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի և շնորհակալագրերի:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 476 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար