Քաղաքացիների ընդունելություն փոխնախարար Կարեն Իսախանյանի մոտ

25-06-2019 17:58:44   | Հայաստան  |  Հասարակություն
 


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանի մոտ այսօր կազմակերպվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը։
 
Հանդիպման ընթացքում քաղաքացիների կողմից բարձարացվել են փախստականների
բնակարանային ապահովման, սոցիալական աջակցության, տարածքային և տեղական նշանակության բնույթի հարցեր։ 
 
Փոխնախարար Իսախանյանը քաղաքացիներին հավաստիացրել է, որ բարձրացված հարցերը նախարարության ամենօրյա հոգածության և ուշադրության կենտրոնում են։ Միաժամանակ նա համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին՝ ըստ կարևորության և առաջնայնության հաշվառել ու գույքագրել բնակիչներին հուզող խնդիրները՝ դիտարկելով հարցերի լուծման հնարավոր բոլոր տարբերակները։ 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 404 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար