Վարչապետը Մասիսում ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և ընտանեկան մարզահամալիրի բացման արարողությանը



25-06-2019 11:37:40   | Արարատի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզի Մասիս քաղաքում ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և ընտանեկան մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Զբոսայգին և մարզահամալիրը կառուցվել են Մասիսի զարգացման հիմնադրամի և AFFA (Adibekyan Family Foundation for Advancement) բարեգործական կազմակերպության աջակցությամբ:
 

Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել՝ ծանոթացել ստեղծված պայմաններին և շնորհավորել Մասիսի բնակիչներին՝ ժամանակակից զբոսայգու և մարզահամալիրի բացման կապակցությամբ:
 
Ընտանեկան մարզահամալիրը համապատասխանում է միջազգային չափանիշներին և ներառում մինի-ֆուտբոլի, բասկետբոլի բացօթյա երկու մարզահրապարակ, մանկական հրապարակ, բակային
պարապմունքների համար նախատեսված մարզական սարքավորումներով հագեցած գոտի: 
 
Վարչապետը ստորագրել է այն գնդակը, որով մարզահամալիրի ֆուտբոլի մարզադաշտում անցկացվում էր մինի-ֆուտբոլի առաջին մրցաշարը` ֆրանկոֆոնիայի գավաթի եզրափակիչը: Եզրափակչում Գավաթը վիճարկում էին Արարատի մարզի «Մասիս քոլեջ» և «Մարմարաշեն» թիմերը: 
 
Մասիսի զարգացման հիմնադրամի և AFFA-ի կողմից իրականացվում են նաև երկարաժամկետ և համակարգային այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են` Մասիսի դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագրի ներդնումը, երիտասարդների ինքնակառավարման և նախաձեռնողական հմտությունների զարգացման նպատակով Երիտասարդական կենտրոնի ստեղծումը, ֆրանսիական թեքումով ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կառուցման նախագիծը:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 290 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար