Ի՞ՆՉՊԻՍԻ ՀԱՅՐԵՆԻՔ ԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑԵԼ

25-06-2019 06:46:20   | Հայաստան  |  Քաղաքական

Հունիսի 22-ին տեղի ունեավ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ վեհաժողովը, Double Tree Hilton հյուրանոցի մեծ դահլիճում։ Նախաձեռնության մտավորականների խորհուրդը և քաղաքական խորհուրդը (կազմված չորս կուսակցությունների նախագահներից) հանդես եկան՝ Ի՞ՆՉՊԻՍԻ ՀԱՅՐԵՆԻՔ ԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑԵԼ գաղափարական հիմնադրույթներով։

 

 

Հունիսի 22, 2019թ․

————————

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

  • Ձևավորվում է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ(ՀԱՀ)քաղաքական խորհուրդ՝ «Արդարություն», «Հայք-հայկազունիներ», «Նժդեհյան ցեղակրոն», «Քրիստոնեա ժողովրդական վե­րա­­ծ­նունդ» կուսակ­ցությունների ներկայացու­ցիչ­­ներից։ Կուսակցությունների ղեկավարները համար­վում են ՀԱՀ քաղաքական խորհրդի համանախագահներ։

 

  •  «Արդարություն», «Հայք-հայկազունիներ», «Նժդեհյան ցեղակրոն», «Քրիստոնեա ժողովրդական վերածնունդ» կուսակցությունները որոշում են համատեղել իրենց ջանքերը՝ արդար, բարեկեցիկ, հզոր և ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն կա­ռուցելու գործում և նախաձեռնում են «Համահայկական Ազգային Համաձայնություն» քաղաքական դաշինքի ձևավորումը՝ գաղափարական ութ հիմնադրույթների հիմքով։

 

  • «Արդարություն», «Հայք-հայկազունիներ», «Նժդեհյան ցեղակրոն», «Քրիստոնեա ժողովրդական վերածնունդ» կուսակցություններն անհրաժեշտություն են տեսնում ձևավորել քաղաքական և հասարակական ուժերի գաղափարական միավորում, որը կքննարկի երկրի առջև ծառացած խնդիրները և կառաջարկի մարտավարական ու ռազմավարական լուծումներ։

 

  • Սույն դաշինքը ձևավորող քաղաքական միավորները կարող են ընդունել համատեղ հայտարարություններ և որդեգրել համատեղ դիրքորոշում՝ այս կամ այն քաղաքական հարցի վերաբերյալ։

 

 

  • «Համահայկական Ազգային Համաձայնությունը»բաց է բոլոր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների համար, որոնք համակարծիք են  դաշինքի սկզբունքային հիմնադրույթների հետ։

 

Արձանագրելով Հայաստանի Հանրապետության բոլոր ոլորտներում համակար­-գային և հայեցա­կար­գային մոտեցումների բացակայությունը, արձանագրելով Հայաս­տանի Հանրապետության այսօրվա իշխանու­թյունների կողմից Հայաստանի Հանրա­պե­տության երեք նախագահների ղե­կա­վարման տարի­ների (1991-1997թթ, 1998-2008թթ, 2008-2018թթ)անօրինական գործ­ընթացներին քաղաքական գնահա­տա­կան տալու չկա­մությունը,արձանագրելով կա­­ռա­վարման անարդունավետությունը, կեղծիքներով ըն­­դուն­­ված գործող Սահմա­նադ­րու­թյան վտանգ­ները, արձանագրելով Հայաստանի Հան­րա­պետությու­նում ազգային ինք­նու­թյան և ազգային արժեքների ոտնա­հա­րումը, ար­ձա­նագրելով Հայաս­տանի Հանրա­պե­­­տու­թյու­նում արատավոր վարչաօլի­գար­խ­իկ տըն­տե­սաքա­ղաքա­կան համակարգի առ­կա­­յու­թյունը, և համարելով, որ անհրաժեշտ է այդ համակարգի ապա­­­մոնտաժումը՝ իշխա­նու­թյան բոլոր թևերի տարան­ջա­տումն ապա­հո­վող իրակա՛ն ժողո­վր­դա­վարական պետու­­թյուն կառու­ցելու համար, ՀԱՄԱՀԱՅԿԱ­ԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ քաղաքական դաշինքը առաջնահերթ է հա­մա­րում հետևյալ քաղաքական ՕՐԱԿԱՐԳԸ՝

  • Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդմանը նպաստող ծրագրերի և գործողությունների մշակում, 
  • Հայաստանի Հանրապետության նո՛ր Սահմանադրության մշակում,
  • Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրությունը համաժողովրդական հանրաքվեով հաստատելու ժողովրդական պահանջ,
  • Հայաստանի Հանրապետության նո՛ր ընտրական օրենսգրքի և կուսակցությունների մասին նո՛ր օրենքի ընդունում։

 

ԻՆՉՊԻՍԻ՞ ՀԱՅՐԵՆԻՔ ԵՆՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ

(ՈՒԹ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐ)

Քաղաքացիական հարթակըպետք է ստանձնի պետության

պատվիրատուի դերը, իսկ պետությունը՝ կատարողի՛:

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ -1

1․        Հայաստանի Հանրապետության օդը, ջուրը, հողը, կենդանական ու բուսական աշխարհը, ընդերքի ռեսուրսները Հայաստանի Հանրապետության քաղաքացի­ների բնական և անօտարելի սեփականությունն են։

2․        ՅուրաքնչյուրՀՀ քաղաքացի իր երկրի բնական ռեսուրսների շահագործումից և երկրի ռազմավարական բացառիկ նշանակության միավորներից պետք է ստա­նա իր բաժնեմասն ու շահաբաժինը։

3․        Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է շոշափելի զգա, որ ինքն է իր երկրի բնա­կան ռեսուրսների տերը, վարձակալության տվողը, շահույթ ստացողն ու այդ շա­­հույթն իր համայնքների կամ իր ընտանիքի կարիքների համար ուղղորդողն ու վերահսկողը։

4․        Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական մենաշնորհայինկար­գա­վիճակիարգելման մասին սահմանադրական նոր օրենքի ընդունում, որը ենթադրում է յուրաքան­չյուր ոլորտում  մեկից ավելի բիզնեսմիավորների գոր­ծար­կում։

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ -2

ՍՏԵՂԾԵԼ՝

  1. «Քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամ»,որը ՀՀ քաղաքա­ցիների սեփականությունն է։ 
  2. «Քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամի»կառավարումն իրա­­-կանացնում են քաղաքացիական ինստիտուտները։
  3. «Քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամի»միջոցներն առաջա­նում են՝ օդի, ջրի, հողի, ընդերքի ևկենսաբա­նական ռեսուրսներիշահագործմանդիմացհավաքագրվողբնավճարներից, ինչ­­պես նաև բաց բաժնետիրական ձևաչա­փի կիրառմամբ առնվազն 51%-ով ազգայ­նաց­ված ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻշա­հա­­գոր­ծումից առաջացած շահույթաբաժնից:
  4. «Քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամը»պետք է նախ և առաջունենա շրջանառու ներդրումային գործառույթ, որից հետո, առաջացած շա­հույ­թը պետք է հավասարաչափ բաժանվի ՀՀ բնակչությանը։
  5. «Քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամը» պետք է ունենա տե­­­ղական համայնքների քաղաքացիներից կազմված հոգաբարձուների քաղա­քա­­ցիական ինստիտուտներ, որոնք պետք է իրականացնեն այդ ֆինանսական միջոցների կառավարումն ու ներդումները՝ ըստ բնակչության պա­հանջ­ների և որոշ­ման։
  6. «Քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամի» շա­հութաբաժնի իրա­­­վունք՝ ԲԱԺՆԵՏՈՄՍկարող է ունենալ Հայաստանի Հան­­­րա­պետության յուրա­­­-քանչյուր քաղաքացի, որը հինգ տարի ապրում է Հայաստանի Հանրապետու­թյան տարած­քում, և ՀՀ քաղա­քացու համար սահման­ված պարտավորու­թյունների կատարողն է(հարկերի վճարում, բա­նա­կում ծառայություն և այլն)։
  7. «Քաղաքացիական շրջանառու հիմնադրամի» բաժնետոմսերը ՀՀ քաղաքացի­ների անօտարելի սեփականությունն են, սակայն վաճառքի և ժառանգությամբ փոխանցման ենթակա չեն։

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ -3

(ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ)

 

  1. Պետքէ բացառել խորհրդային ժամանակներից ժառանգություն ստացած «Սփյուռք-Հայաստան» մոտեցումը՝ որպես երկու անջատ մասերի կապերի փոխհարաբերու­թյուն։ Հայաստանի Հանրապետությունը աշխարհասփյուռ բովանդակ հայության հայրենիքն է։

2․         ՀայաստանիՀանրապետությունը, որպես համահայկական պետություն, պետք է թե՛ տնտեսաքաղաքական, թե՛ մշակութային կառավարման իր գործառույթը ձևավորի որպես համահայկական մեկ ամբողջականության մասին ծրագրային մոտեցում, և պետական ռազմավարական ու մարտավարական ծրագրերը ձևավորի որպես համահայկական պետության հայեցակարգ։

3․        Միայն Հայաստանի Հանրապետությունը կարող է լինել հայկական Սփյուռքի  կկազմակերպողն ու հենարանը։

4․        Արտերկրում ապրող բոլոր ՀՀ քաղաքացիություն ունեցողներն ունեն Հայաս­տանի Հանրապետության ղեկավար մարմիններ ընտրելու իրավունք (քաղա­քա­ցիա­կան պարտավորությունների կատարմամբ է որոշվում քաղաքացիական իրավունքի գործարկումը)։

5․      Համահայկական ցանցային շուկայի ձևավորում և սփյուռքի հետ համատեղ սպառողական ներդրումային բաժնետիրական համակարգերի ստեղծում։ Պետք է ստեղծել բաց բաժնետիրական համակարգեր, որը հնարավորություն կընձեռնի, որպեսզի թե՛ ՀՀ բնակիչը, թե՛ Սփյուռքում ապրող մեր հայրենա­կից­ները կարողանան դառնալ Հայաստանի Հանրապետության արտադրական միա­­վորների բաժնետոմսերի սեփականատերեր։

6․        Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում հայոց պատմության և մշա­կույ­թի միասնական կրթահամակարգի ստեղծում (բուհա­կան և դպրոցական դասագրքերում սկզբունքայնորեն իրար չհակա­սող համատեքստերի ներկայացում)։

7.         Հայաստանի Հանրապետության կողմից ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ կազ­մակերպելու մարտավարական ծրագրերի մշակում։

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ-4

 

1.         Հայոց Մեծ եղեռնի սգո օրը՝ Ապրիլի 24-ը, հայտարարել համազգային ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՕՐ։

2.         Հայությունը պիտի ամբողջականանա ի՛ր հայկական ինքության հիմքով՝ ի՛ր ամբողջականացված բնօրրան հայրենիքում։

3.         Արցախը Հայաստանի Հանրապետության անքակտելի մասն է։

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ -5

ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ (մշակույթ և պետություն)

 

1․         Հայոց լեզուն, պատմությունը և մշակույթը ՀՀ Սահմանադրությամբ պետք է գտնվենազգային անվտանգության հոգածության տակ և ունենան բացառիկ կարգա­վիճակ։

2․        Ազգային գաղափարաբանությունը որպես «Հայրենագիտություն» առարկա ներդնել Հայաստանի Հանրապետությանդպրոցներում։

3․         Հայաստան-Սփյուռք միասնական ուղղագրություն։

4․        Բոլոր այն բիզնես միավորները, հատկապես հասարակական օբյեկտները, որոնքկփոխեն իրենց օտար անվանումներն ու կդարձնեն հայկական, կստա­նան պե­տա­կան հարկի 2%-ի չափով նվազ հարկմանհնարավորություն։

5․        Այնմշակութային բիզնես միավորները, որոնց գործունեությունն ուղղված է ազ­գայինմշակույթի վերհանմանը, քարոզմանը, տարածմանը և կրթելուն, ազատ­վում են պետականհարկերից իրենց գործունեության առաջին հինգ տարիների ընթացքում։

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ-6

(ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ)

  1. Ժողովրդավարական երկիր նշանակում է՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատում ևանկախությունմիմիանցից, իրար նկատմամբ հավասարակշռությանապահովում՝ հակակշռում և վերահսկում։
  2. Oրենսդիր, գործադիր և դատական իշխանություններից յուրաքանչյուրը պետք է ձևավորվի ժողովրդական ուղիղ ընտրությունների արդյունքում՝ ստանալով ժողովրդի վստահության բարձրագույն հանձնագիր(մանդատ)։
  3. Ստեղծել ընտրովի պաշտոնեաներին ժողովրդական անվստահություն հայտնելու և ժամանկից շուտ հետ կանչելու ինստիտուցիոնալ մեխանիզմ։

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ-7

(ՕՐԵՆՍԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ)

 

  1. Իրավական ժողովրդավարական հասարակության ներդաշնակ գոյությունը հնարավոր է նրա անդամների իրավունքների և պարտավորությունների հավասարու-թյամբ, և այդ հասարակությունը կազմող դասերի ու սոցիալական խավերի շահերի պաշտպանությամբ, ինչը ենթադրում է այդ խավերի ներկայացուցչություն պետության քաղաքականության մշակման բարձրագույն օրենսդիր ատյանումև տեղական ինքնակառավարման համակարգերում։

Այս սկզբունքը ենթադրում է ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններ և կազմ՝

*   ՀՀ համայնքների ներկայացուցիչներից,

**  Արհմիությունների (արհեստակցական միությունների` համքարու­-

   թյունների)ներկայացուցիչներից,

***  ՀՀ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներից։

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ-8

(ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ)

 

  1. Դատական համակարգը պետք է լիարժեք անկախ լինի թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր իշխանություններից, որը ենթադրում է ժողովրդական ուղիղ ընտրու­թյունների արդյունքում ժողովրդի վստահության բարձրագույն հանձնագրի (մանդատ)ձեռք բերում։
  2. Ստեղծել՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ՝ թվով 11 դատավորներից, որոնք պետք է ընտրվեն ժողովրդական ուղիղ ընտրությունների արդյունքում 7 տարի ժամկետով։
  3. Բարձրագույն Դատական Խորհուրդը Սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է Սահմանադրության գերակայությունը: Արդարադատություն իրականացնելիս ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆանկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը:
  4. Բարձրագուն Դատական Խորհուրդը նշանակում է դատավորներին՝

* տեղական՝ 3 տարի ժամկետով, 

* վճռաբեկ՝ 5 տարի ժամկետով։

5.         Ստեղծել 12 երդվյալ քաղաքացիական ատենակալների անկողմնակալ դատարան(ինստիտուտ)՝ առավել ծանր հանցագործությունների դատավարություն­ների համար։

«Արդարություն» կուսակցություն

Նախագահ՝ Արթուր Բալոյան

 

«Հայք-հայկազունիներ» կուսակցություն

Խորհրդի նախագահ՝ Արտյոմ Խաչիկյան

 

«Նժդեհյան ցեղակրոն» կուսակցություն

Նախագահ՝ Գևորգ Հովսեփյան

 

«Քրիստոնեա Ժողովրդական վերածնունդ» կուսակցություն

Նախագահ՝ Մկրտիչ Գիմիշյան

 

«Համահայկական Ազգային Համաձայնություն»

Համակարգող՝ Արթուր Արմին(Արթուր Բաբայան)

 

 


Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 499 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար