Չինական Hisense-ը մտադիր է Հայաստանում հեռուստացույցների արտադրություն սկսել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



24-06-2019 22:06:44   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 


Կենցաղային տեխնիկայի և էլեկտրասարքավորումների արտադրությամբ զբաղվող չինական հայտնի Հայսենս (Hisense) ընկերությունը մտադիր է Հայաստանում հեռուստացույցների արտադրություն սկսել:
 
Ներդրումների ծավալը և ծրագրի մեկնարկի ժամկետներն առայժմ հստակեցված չեն,
քանի որ ընկերությունն ակտիվ բանակցություններ է վարում հայկական կողմի հետ: 
 
Ինչպես հունիսի 24-ին Երևանում կայացած համաժողովի ժամանակ տեղեկացրեց Hisense ընկերության փոխնախագահ Բրավեն Գուաու Յոննգանը, Չինաստանը հետաքրքրված է հայաստանյան շուկայով, և գտնում են, որ Hisense ապրանքանիշի ընդլայնման համար կան  հնարավորություններ: 
 
Ըստ նրա՝ գործունեության 50 տարիների ընթացքում Hisense ընկերությունը զբաղվել է ոչ միայն հեռուստացույցների, սմարթֆոնների կամ այլ էլեկտրասարքավորումների, այլև բժշկական սարքավորումների արտադրությամբ: 
 
«Մենք նախընտրում ենք աշխատել տեղացի գործընկերների հետ, որովհետև աշխատատեղերի խնդիր կա, քան թե մենք ինքներս բերենք և գործարան բացենք: Խոսքն առայժմ 1մլն դոլար ներդրում կատարելու մասին է, հավանաբար շինարարական աշխատանքները կսկսվեն հաջորդ տարի, սակայն հստակ որևէ բան դեռևս չենք կարող ասել, որովհետև բանակցային փուլում ենք գտնվում»,- նշեց Բրավեն Գուաու Յոննգանը: 
 
Hisense-ի հայաստանյան գործընկեր և պաշտոնական ներկայացուցիչ «ՎԻ-ԷԼ-ՎԻ Սենթր» ՍՊ ընկերության (VLV) փոխտնօրեն Լուսինե Մնացականյանի փոխանցմամբ՝ Hisense-ը, հանդիսանալով «Ֆիֆա 2020»-ի պաշտոնական գործընկեր, պատրաստ է նաև Հայաստանում իր աջակցությունը ցուցաբերել ֆուտբոլի զարգացման գործում: 
 
Նրա խոսքերով՝ տարբեր ծրագրերի շրջանականերում Hisense-ը հասցրել է գնդակներ փոխանցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, նաև հովանավորել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին: 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան   -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1445 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար