Վրաստանում զբոսաշրջիկների մեքենան գլորվել է զառիթափից. կան զոհեր.Sputnik

14-06-2019 18:43:26   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
armeniasputnik.am. Վրաստանի Տուշեթ մարզ (Կախեթ շրջանի ) տանող ճանապարհին զբոսաշրջիկների մեքենան ընկել է զառիթափից։ Որոշ տվյալների համաձայն` զոհեր կան։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով Imedi հեռուստաընկերությանը։
 


Դեպքը տեղի է ունեցել այսօր Փշացել–Աբանո–Օմալո ճանապարհի 18–րդ կիլոմետրի վրա։
 
Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն
ու շտապօգնության բրիգադները։
 
Տուշեթ տանող ճանապարհը Եվրոպայի ամենավտանգավոր ճանապարհներից է համարվում։
 
Առավոտյան Տուշեթ տանող ճանապարհի 56–րդ կիլոմետրում երթևեկելի հատվածը փակվել էր ժայռասողանքի պատճառով։ Կեսօրին ճանապարհն արդեն մաքրել էին, երթևեկությունը վերականգնվել է։
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 734 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար