ՎԻՐԱՀԱՏՎԵՔ ՀՀ-ում ՌԴ, ԱՄՆ, Բելգիայի առաջատար ՃՈՂՎԱԾՔԱԲԱՆ-վիրաբույժների կողմից

14-06-2019 16:53:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
 
Եթե Դուք կամ Ձեր հարազատները որովայնի շրջանում ճողվածքի խնդիր ունեք, կա բացառիկ հնարավորություն վիրահատվելու Հայաստան ժամանող հեղինակավոր մասնագետների մոտ:
 
Հուլիսի 3-ին Հայաստանում են լինելու ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Բելգիայի հայտնի ճողվածքաբան-վիրաբույժներ՝ ելույթ ունենալու ճողվածքների և որովայնի առաջային պատի վերականգնողական վիրաբուժությանը նվիրված առաջին միջազգային կուրսին:
 
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգից մասնակցելու
են առաջատար մասնագետներ Մերսեդեհ Բաղայը, Թալար Թեջիրյանը, Շիրին Թոֆիգը, Բելգիայի Գենթ քաղաքից Ֆիլիպ Մայսոմսը, Մոսկվայից Վլադ Բուրդակովը:
 
Հայտնի ճողվածքաբանները չեն սահմանափակվի միայն հայ կոլեգաներին իրենց լավագույն փորձը փոխանցելով: 
 
Մասնագետները Հայաստանում կիրականացնեն նաև ճողվածքների բարձր տեխնոլոգիական լապարասկոպիկ միջամտություններ, այդ թվում բացառիկ վիրահատություններ: Կարող են դիմել հետվիրահատական, պորտային, վենտրալ, աճուկային ճողվածքներ ունեցող մարդիկ: Ու քանի որ նրանք շատ կարճ ժամանակով են լինելու Հայաստանում ու կհասցնեն կատարել սահմանափակ թվով վիրահատություններ, պետք է դիմել շատ արագ, որպեսզի հենց Դուք լինեք նաև վիրահատվողների թվում:
 
Ի դեպ կա ևս մեկ առավելություն. բոլոր վիրահատվողները կստանան հատուկ զեղչեր ու արտոնություններ:
 
Խորհրդատվության ու վիրահատությանը գրանցվելու համար զանգահարեք 091917838 համարով, վիրաբույժ Լևոն Նիկիտայի Գրիգորյանին:
 
 
Yerevaklur.am
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 325 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար