ՀՀ մշակույթի նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանի ընտանիքի անդամներին և նրա արվեստի երկրպագուներին

24-05-2019 19:01:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ մայիսի  22-ին, 77 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը:
 
ՀՀ մշակույթի նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում նկարչի ընտանիքի անդամներին և վարպետի արվեստը գնահատողներին:
 
Ռուբեն Ղևոնդյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 24-ի, ժամը
18:00-ին,  վերջին հրաժեշտը՝ մայիսի 25-ին, ժամը 14:00-ին /հասցե՝ Թումանյան 32, բնակարան 7/:
 
Ռուբեն Ղևոնդյանը 1964 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, նույն տարում մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների: Հայաստանի նկարիչների միության անդամ է:
 
Ստեղծագործություններից են՝ «Ձուլողներ», «Հեռանկար», «Աստրոֆիզիկներ», «Էքսպերիմենտ», «Թռիչք», «Նուռ», «Աղջկա դիմանկար» և այլն: Կատարել է մի շարք բեմադրությունների ձևավորումներ (Գ. Չալիկյանի «Մենք, նրանք և ուրիշները»): Հեղինակել է Հ. Թումանյանի «Մի կաթիլ մեղր» հեքիաթի նկարազարդումը: Վաստակաշատ նկարիչը Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ընթերցասրահի որմնանկարների /մատիտանկար/ հեղինակն է, հեքիաթների հերոսների կերպարներով նկարազարդել և ձևավորել է նաև գրադարանի հեքիաթի սրահն ու ձայնադարանը:
 
2011 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի կոչման:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 402 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար