Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ՝ վիճակագրական կոմիտեում և ՊՎԾ-ում

24-05-2019 18:51:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Մայիսի 23-24-ը պետական երկու գերատեսչություններում` վիճակագրական կոմիտեում և պետական վերահսկողության ծառայությունում (ՊՎԾ) անցկացվեցին քաղաքացիական պաշտպանությանը նվիրված միջոցառումներ:
 
Մայիսի 23-ին վիճակագրական կոմիտե աշխատակիցների մասնակցությամբ անցկացվեց ՔՊ ղեկավար կազմի գործողությունները ՔՊ համակարգի պատրաստականության բերման միջոցառումների իրականացումը թեմայով  շտաբային ուսումնավարժություն:  
Ուսումնավարժության շրջանակներում մանրակրկիտ դիտարկվել են  տնտեսության, ժողովրդագրության, բնակչության զբաղվածության,
սեռատարիքային կազմի, արտագաղթի, ներգաղթի, ինչպես նաև ՀՀ տարբեր ոլորտներին առնչվող վիճակագրական տվյալների հիմնական ցուցանիշների հարաբերակցության վերաբերյալ հարցեր:
 
 Պետական վերահսկողության ծառայությունում մայիսի 24-ին ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության մասնագետների խումբն անցկացրեց «Օդային տագնապ» ազդանշանի և պատսպարման միջոցառումների կազմակերպման դեպքում» թեմայով  հատուկ տակտիկական ուսումնավարժություն: 
 
Համաձայն սցենարի՝ հակառակորդի կողմից ռմբակոծվել է Երևանի որոշ կառավարման մարմինների վարչական շենքեր և կարևորագույն օբյեկտներ, որի հետևանքով առաջացել է բժշկական և ինժեներական բարդ իրավիճակ և իրականացվել են աշխատակիցների պաշտպանությանն ուղղված առաջնահերթ միջոցառումներ:
 
Միջոցառման նպատակն էր ստուգել քաղպաշտպանության ղեկավար կազմի, շտաբների, տարհանման հանձնաժողովի, կազմավորումների պատրաստականության աստիճանը, դիտարկել կառույցի տարհանման պլանի իրատեսությունը:
Քննարկվեցին ՔՊ կազմավորումների գույքով և սարքավորումներով հագեցման, պաշտոնատար անձանց փոխատեղելիության հետ կապված հարցերը:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 482 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար