Բոլորին շնորհավորում եմ Գագիկ Հարությունյանի հրաժարականի առիթով, տարոսը՝ ՍԴ նախագահին․ Արամ Մանուկյան․ factor.am (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



24-05-2019 17:07:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
factor.am ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն այսօր Ազգային ժողովում անցումային արդարադատության վերաբերյալ լսումների ժամանակ իր ելույթն սկսեց շնորհավորանքով։
 


«Բոլորիս շնորհավորում եմ Գագիկ Հարությունյանի հրաժարականի կապակցությամբ, տարոսը ՍԴ-ին»,- ասաց  Մանուկյանը։ Վերջինիս խոսքով՝ թեև հիմա կա քաղաքական կամք, սակայն այն շատ փոքր է դատաիրավական համակարգում արագընթաց  փոփոխություններ իրականացնելու համար։ «Մենք մեկ
տարի առաջ հարապարակել ենք գիրք, որտեղ այն մարդկանց անուններն են, որոնց նկատմամբ դուք ցանկանում եք վեթինգ իրականացնել։ 72 դատավորի և 27 դատախազի անուն կա այստեղ․ նրանց նկատմամբ բավարար չէ վեթինգ իրականացնելը։ Ես դիմում եմ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին, որ այս մարդկանց նկատմամբ պետք է քրեական պատասխանատվություն գործի։ Կարիք չկա այդ մարդկանց ենթարկել ստուգումների, և արագ պետք է այդ մաքրումներն իրականացնել, որից հետո դանդաղ իրականացնել անցումային արդարադատությունը»,- ասաց Արամ Մանուկյանը։
 
Մանրամասները՝ տեսանյութում։ 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1241 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար