«Ես անհրաժեշտություն եմ տեսնում առհասարակ ամբողջ պետական համակարգը վեթթինգի ենթարկել». Արթուր Վանեցյան.hraparak.am

24-05-2019 14:17:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
hraparak.am ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոչ թավշյա, բռնի հեղափոխության հաղթանակի հենց հաջորդ օրվանից սկսել է կոռուպցիայի դեմ անզիջում պայքար, որի առաջնագծում եղել է Ագային անվտանգության ծառայությունը։
 


Հարցին, թե ԱԱԾ-ն որևէ ուսումնասիրություն կատարո՞ւմ է դատավորների շրջանում, արդյոք դոսյեներ ունի՞, Վանեցյանն ասաց․ «Դոսյե ԱԱԾ-ում չկա։ Տվյալ դեպքում  ԱԱԾ-ն իրականացնում է օպերատիվ հետախուզական միջոցառումներ, կլինի այդ անձը դատավոր, դատախազ, ԱԱԾ-ական, շարքային քաղաքացի, թե նախարար, որևէ կապ չունի»։
 
Անդրադառնալով վեթթինգ իրականացնելու մասին
հարցին՝ Արթուր Վանեցյանն ասաց․ «Անկեղծ ասած չգիտեմ`օրե՞նք, թե՞ որոշում է լինելու վեթինգի վերաբերյալ: Լինելուց հետո, երբ հստակ նշված կլինի, թե ինչ է իրենից ներկայացնում վեթինգը, և ինչպես ենք մենք պատկերացնում այն, եթե ԱԱԾ-ն այդ գործընթացում կունենա իր անելիքները, ԱԱԾ-ն միանշանակ կիրականացնի իր անելիքները»։
Իսկ միայն դատավորնե՞րը պետք է վեթթինգի ենթարկվեն։
 
«Ես անհրաժեշտություն եմ տեսնում առհասարակ ամբողջ պետական համակարգը վեթթինգի ենթարկել, որպեսզի հասարակության շրջանում չմնան կասկածներ որևէ պետական պաշտոնյայի կապերի, անցյալի, գործունեության օրինականության և այլնի վերաբերյալ: Պետք է անել ամեն ինչ։ Դա կկոչվի վեթինգ, թե այլ բան, հասարակության շրջանում պետք է կասկածները փարատվեն»,-ասաց ԱԱԾ տնօրենը։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2154 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար