Սաշիկին թույլ չեն տվել մոտենալ. Արթուր Վանեցյան

24-05-2019 13:46:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանի գործին։
 


«Մի քաղաքացի հայտարարություն է անում, որ Սաշիկը դառել է ԱԱԾ, թե ԱԱԾ-ն դառել է Սաշիկ։ Եվ ինչ-որ մեկն ասում է՝ եթե քաղաքացին հայտարարում է, որ ԱԱԾ-ն դառել է Սաշիկ, ուրեմն դա լուրջ ահազանգ է: Մի հատ ես ուզում եմ հարց տամ՝ ինչ-որ մեկը բերել է, իր գումարների 50 տոկոսը ի՞նձ է տվել »,- հարցադրում արեց Վանեցյանը։
 
«Եթե մի հոգի կլինի այս երկրում, որը ինձ կմեղադրի կոռուպցիոն հանցագործության մեջ
ու կբերի գոնե մեկ մի քիչ հիմնավոր փաստ, անձամբ ես իմ վրա գործ կհարուցեմ ու կգնամ կնստեմ»,- հավելեց Վանեցյանը:
 
Հարցին, թե այսինքն՝ ինքը հաստատո՞ւմ է, որ Սաշիկ Սարգսյանին 50 տոկոսներ են մուծվել՝ Վանեցյանը հարցով պատասխամեց․ «Դուք փոքր ժամանակ КВН-ում խաղացե՞լ եք: Ես չեմ հաստատել նման բան: Եթե Ալեքսանդր Սարգսյանի հաշվին եղել է 30 մլն և ավելի դոլար, որևէ մեկի մոտ հարց առաջացե՞լ է, թե որտեղի՞ց այդ գումարները»։
 
ԱԱԾ տնօրենը նաև ասաց, որ նախկինում էլ է եղել համակարգում, այս մասին իմացել է, բայց նախկինում իրեն թույլ չեն տվել դրանով զբաղվել: Հարցին, թե ո՞վ թույլ չի տվել, նա պատասխանեց. «Քաղաքական ղեկավարությունը: Ես ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը ու շարունակում եմ ծառայել»:
 
Լրագրողները հետաքրքրվեցին՝ կոնկրետ Ալեքսանդր Սարգսյանի գործի՞ն չեն թողել
մոտենալ, ԱԱԾ տնօրենն ի պատասխան ասաց, որ դա կոնկրետ իր ոլորտը չի եղել, բայց մնացած աշխատողները, ովքեր աշխատել են, չեն կարողացել կամ հիմնավորել, կամ նրանց թույլ չեն տվել հիմնավորել։
 
Նա նշեց, որ դրանք հարցեր են, որոնց պատասխաններն առաջիկայում կլինեն ծառայողական քննության արդյունքում։
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 433 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար