Փոխնախարարների մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ շրջանակում կազմակերպված հանրային քննարկում

24-05-2019 12:56:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Արդարադատության նախարարի տեղակալներ Վիգեն Քոչարյանի և Աննա Վարդապետյանի մասնակցությամբ մայիսի 23-ին կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող արդարադատության, ազատության և անվտանգության, կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի հանրային քննարկումը: Այն կազմակերպվել էր ՀՀ ԱՆ, ՀՀ ԱԳՆ, Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կառուցողական երկխոսության ցանցի
անդամ հանդիսացող հակակոռուպցիոն կոալիցիայի, Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիայի և «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի համատեղ ջանքերով:
 
Փոխնախարար Քոչարյանը բացման խոսքում ողջունել է քննարկման մասնակիցներին՝ արձանագրելով, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարումը հնարավոր է հաջող կյանքի կոչել միայն քաղհասարակության որոշիչ դերակատարմամբ, ինչն ամրագրված է նաև համաձայնագրով:
 
Քննարկման ընթացքում Վիգեն Քոչարյանը մասնակիցներին տեղեկացրել է Կառավարության՝ մարդու իրավունքների ռազմավարության և գործողությունների 2020-2022 թթ. ծրագրի մշակման և ընդունման անհրաժեշտության մասին, որի ուղղությամբ ակտիվ համագործակցության հորդոր է հնչեցրել: Փոխնախարարն արձանագրել է նաև, որ նման հիմնարար փաստաթղթերի շուրջ աշխատանքներում Արդարադատության նախարարությունը քաղաքացիական հասարակությանը դիտարկում է ոչ թե որպես գործընկեր, այլ՝ համահեղինակ: 
 
Փոխնախարար Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել նման ձևաչափով քաղհասարակության հետ համագործակցության առաջին հրավերի համար և քննարկման մասնակիցներին ներկայացրել է դատաիրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի ընդունման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը:
 
Այնուհետև, հաջորդել է հարց ու պատասխանը քննարկման մասնակիցների և բանախոսների միջև:  
   
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 391 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար