Կստեղծվի թեթև արդյունաբերության ոլորտային ծառայությունների մատուցման և մասնագետների ուսուցման և վերապատրաստման կենտրոն

23-05-2019 18:50:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Թեթև արդյունաբերության ոլորտային ծառայությունների մատուցման և մասնագետների ուսուցման և վերապատրաստման կենտրոնի ստեղծման նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Կենտրոնը կստեղծվի ՄԱԿ-ի «ՀՀ արտահանման ուղղվածություն ունեցող ոլորտների մրցունակության բարձրացում՝ արդիականացման միջոցով և դեպի շուկա մուտք ապահովելով» ծրագրի շրջանակում:
 
Այդ նպատակով կառավարությունը որոշել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը հանձնված գույքը` Երևանի
Կոմիտասի պողոտայի N 49/3 հասցեում տեղակայված շենքի 3-րդ հարկը 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամին: Հիմնավորման համաձայն՝ թեթև արդյունաբերության ոլորտի զարգացման, արտադրական և արտահանման ծավալների ընդլայնման նպատակով անհրաժեշտ է նման կենտրոնի ստեղծումը, որը կկարողանա մատուցել մի շարք ոլորտային ծառայությունները` որակյալ նմուշների պատրաստում՝ համաձայն պատվիրատուների տեխնիկական պահանջների և ժամկետների, կոշիկի մոդելավորում և չափսերի բազմացում, մոդելների ձևում ընկերությունների (պատվիրատուների) հումքով, հագուստի նախագծում, կոնստրուկտավորում, մոդելավորում, “Modaris” համակարգչային նախագծում և չափսերի բազմացում և այլն: Որոշման ընդունումը կնպաստի ՀՀ տնտեսական աճին, նոր աշխատատեղերի ստեղծմանը, ոլորտում բարձրորակ ծառայությունների մատուցման մշակույթի զարգացմանը, նոր շուկաների բացահայտմանը, արտահանման զարգացմանը, որորտում որակավորված մասնագետների պատրաստմանը, միջազգային նորաձևությանը համահունչ արտադրատեսակների ստեղծմանը և տեխնոլոգիական առաջընթացին:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 517 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար