«Արմաթ»-ն Աբու Դաբիում ներկայացնում է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելը

22-04-2019 15:04:02   | ԱՄԷ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 

 
«Արմաթ»-ը մասնակցում է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում ապրիլի 22-ին և 23-ին ընթացող «Bett Middle East Leadership Summit & Expo» կրթական միջազգային գիտաժողով-ցուցահանդեսին: 
 
«Արմաթ»-ը Աբու Դաբիում ներկայացնում է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելն ու իր հարուստ փորձը: Առանձին տաղավարում ցուցադրված են նաև
հայ դպրոցականների դետալ առ դետալ ինքնուրույն մոդելավորած ու պատրաստած ռոբոտները, դրանց ծրագրային լուծումները, ինչպես նաև երեքը մեկում հաստոց, որը ներառում է եռաչափ տպիչ, շաղափային և լազերային հաստոցներ:
 
«Bett Middle East Leadership Summit & Expo»-ին մասնակցում են պետական և կրթական շուրջ 50 կազմակերպություն, 20-ից ավելի երկրների պետական կառույցների և կրթության նախարարությունների պաշտոնյաներ և այլ ներկայացուցիչներ:
 
Նշենք, որ «Արմաթ» ինժեներական կրթության անվճար ծրագիրը նախաձեռնել և իրականացնում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)՝ ՀՀ Կառավարության և դոնոր կազմակերպությունների աջակցությամբ: ԱՏՁՄ-ն ծրագրում է լաբեր տեղադրել ՀՀ բոլոր դպրոցներում, և բանակցություններ է վարում նաև այն մի շարք երկրներ արտահանելու ուղղությամբ:
 
Նոյյան տապան   -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1944 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար