Արցախի ՄԻՊ-ի միջամտությամբ փախստական ընտանիքին տրամադրվել է վարձավճարի փոխհատուցում

19-04-2019 11:39:17   | Արցախ (ԼՂՀ)  |  Իրավունք
Փախստականի կարգավիճակ ունեցող անձը, դիմելով Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին, տեղեկացրել է, որ դիմել է պետական լիազոր մարմին՝ որպես ԱՀ-ում վարձակալական հիմունքներով բնակվող փախստական ընտանիք՝ վարձավճարի փոխհատուցում ստանալու խնդրանքով, սակայն նրա դիմումը մերժվել է:
 
Պաշտպանի միջամտությամբ կատարվել է քաղաքացու բնակարանային պայմանների ու փաստաթղթերի լրացուցիչ ուսումնասիրություն, և արդյունքում փոխհատուցվել է նրա բնակվարձը՝ ամսական համարժեք գումարի չափով:
 
Հիշեցում.  Արցախի Հանրապետությունում
վարձակալական հիմունքներով բնակվող փախստականի հաշվառման վկայական ստացած ընտանիքներին պետական ծրագրի շրջանակներում ֆինանսական աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ԼՂՀ կառավարության N 381-Ն առ 14 հուլիսի 2016թ.՝ «Պետական ծրագրի շրջանակներում Արցախի Հանրապետությունում վարձակալական հիմունքներով բնակվող  փախստականի հաշվառման վկայական ստացած ընտանիքներին ֆինանսական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշմամբ:
 
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 375 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար