Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, որոշ շրջաններում հնարավոր է նաև ձյուն

22-03-2019 15:54:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Մարտի 22-ի ցերեկը, 23-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 24-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնասյին շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով: 
 
Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ, մարտի 24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ: 
 
Օդի ջերմաստիճանը մարտի 24-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով:
 
 
 
 Երևան քաղաքում՝ 
 
Մարտի 22-ի ցերեկը, 23-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 24-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Մարտի 24-ին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ։
 
 
 
Երևան քաղաքի մարտի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
 
Օդի առավելագույն ջերմաստիճան`            24.00C (2008 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան`               -5.20C (1968 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան`            7.70C
 
 
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
 
Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
 
 
Հողի արդյունավետ խոնավության պաշարների կանխատեսում.
 
Ըստ ագրոօդերևութաբանական մասնագիտացված հաշվարկների՝ մարտ 20-ի դրությամբ լեռնային շրջաններում հողի արդյունավետ խոնավության պաշարներն աշնանացանի վեգետացիայի վերսկսման պահին սպասվում է 0-20 սմ շերտում 30-47 մմ, 0-50 սմ շերտում՝ 80-110 մմ:
 
 
 
 
 
աստիճանով:        Երևան
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 446 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար