Մարտի 22-ը՝ Ջրի համաշխարհային օրն է

22-03-2019 11:35:39   | Հայաստան  |  Հասարակություն
Այս տարի, արդեն 26-րդ անգամ, միջազգային հանրությունը նշում է Ջրի համաշխարհային օրը: Այն սահմանվել է ՄԱԿ-ի որոշմամբ 1993թ.-ին՝ այս ռեսուրսի ամենակենսական նշանակությունը կյանքի համար կարեւորելու նպատակով: 
 


Տարվա կարգախոսն է՝ «Չանտեսելով եւ ոչ մեկին». մի կարգախոս, որը շատ արդիական է ու պարտավորեցնող նաեւ Վեոլիա Ջուր ընկերության համար, որի ղեկավար կազմն այսօր հավաքվել է հերթական տարեկան աշխատաժողովի՝ քննարկելու 2018թ. արդյունքները եւ նախանշելու ընթացիկ տարվա ծրագրերը:
 
Համոզված ենք, որ ջրմուղագործներն իրենց մեջ ուժ կգտնեն հավատարիմ մնալու ՄԱԿ-ի
կարգախոսին ու տարին կփակեն առավել բարձր ցուցանիշներով:
 
Իսկ թե ինչ ասել է ջուր մարդկության զարգացման համար, վկայում են ՄԱԿ-ի տվյալները: 
 
Ներկայումս աշխարհում 2,1 մլրդ մարդ չունի ջուր տնային պայմաններում:
 
Օրական մինչեւ 5 տարեկան 700 երեխա է մահանում՝ մաքուր ու անվտանգ խմելու ջրի բացակայությունից առաջացած հիվանդությունների պատճառով:
 
Մոտ 159 մլն մարդ ջուր է ստանում ուղղակի բաց մակերեւույթներից՝ լճերից, գետերից, առանց նախապես մաքրելու:
Առնվազն 4 մլրդ մարդ տարվա մեջ նվազագույնը 1 ամիս ջրի խիստ անբավարարություն է զգում:
2030 թվականին մոտ 700 մլն մարդ խմելու ջրի անբավարարության պատճառով կբռնի միգրացիայի ուղին:
 
Մենք, փառք Աստծո, ջուր ունենք: Մնում է ջրամատակարարման համակարգը զարգացնենք ու պահպանենք՝ ոչ միայն մեր, այլեւ հաջորդ սերունդների կարիքները բավարարելու համար:
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 298 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար