«Դու ո՞վ եղար, որ ինձ փնտրես, մոռացե՞լ ես, թե դու ով ես…». Նարեկ Սարգսյանը զանգահարել է բարձրաստիճան պաշտոնյայի. «Ժողովուրդ»

20-02-2019 17:54:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
 


««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, որ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում հետախուզման մեջ է
ր ու Պրահայում հայտնաբերվել էր Ֆրանկլին Գոնսալես անվամբ, վերջերս զանգահարել է Հայաստան: Ըստ մեր աղբյուրների` նա զանգահարել է իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին, ներկայացել ու հայհոյախառն արտահայտություններ հնչեցրել: Նա իրավապահ համակարգի պաշտոնատար այդ անձին ասել է. «Դու ո՞վ եղար, որ ինձ փնտրես, ինձ հետախուզես ու մի հատ էլ բռնել տաս, մոռացե՞լ ես, թե դու ով ես… Գլուխս եք կորցրել, մեկ է` չեմ գալու, դուք ինչ էլ անեք, չեք կարանալու ինձ բերել ստեղից…»:
 
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1146 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար