ԵՄ-ն չպետք Է մրցի ՆԱՏՕ-ի հետ եւ կրկնորդի դաշինքի գործառույթները. Ստոլտենբերգ

20-11-2018 16:48:46   | Բելգիա  |  Մամուլի տեսություն
Եվրամիությունը պաշտպանությանն ուղղված իր նախաձեռնություններում չպետք Է մրցի ՆԱՏՕ-ի հետ եւ կրկնորդի նրա գործառույթները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 20-ին հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ԵՄ-ի 28 երկրների պաշտպանության նախարարների՝ Բրյուսելի նիստին ժամանելուց հետո:
 


«Ես միշտ Էլ պարզորոշ ասել եմ, որ պաշտպանության բնագավառում ԵՄ-ի ջանքերը չպետք Է մրցեն ՆԱՏՕ-ի հետ եւ կրկնորդեն ՆԱՏՕ-ի գործառույթները, որովհետեւ ՆԱՏՕ-ն մնում Է ԵՄ-ի անվտանգության հիմքը»,-ասել Է նա: Դրա հետ մեկտեղ գլխավոր քարտուղարը նշել Է, որ ողջունում Է Եվրամիության ջանքերը պաշտպանության ոլորտում: «Ես ողջունում եմ ԵՄ-ի՝ պաշտպանությանն ուղղված ջանքերը: Ռազմական շարժունակությունը, Մշտական կառուցվածքավորված համագործակցությունը (PESCO), այս ամենը կարող են լրացնել ՆԱՏՕ-ն եւ օգնել՝ զարգացնելու նոր ռազմական կարողություններ»,-հավելել Է նա: Ստոլտենբերգն այս հայտարարությունն արել Է, մասնավորապես, ԵՄ-ի բանակի ստեղծման հնարավորության շուրջ վերջերս տեղի ունեցած քննարկումների պատճառով: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոյեմբերի 6-ին Europe-1 ռադիոկայանի եթերում հայտարարել Է, թե հարկ Է, որ Եվրամիությունն ստեղծի սեփական միասնական զինված ուժերը:
 
Նա նաեւ կարծիք Է հայտնել Է, թե անհրաժեշտ Է, որ ԵՄ-ն պաշտպանվի Չինաստանից, Ռուսաստանից ու ԱՄՆ-ից: Շատ չանցած նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Է ասել, որ ԵՄ-ն պետք Է աշխատի հանրակցության միասնական բանակ ստեղծելու ուղղությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 431 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար