Փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջեւ

20-11-2018 16:42:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
2018թ նոյեմբերի 19-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) կողմից ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր, որով նախանշվեցին կրթության և հետազոտության բնագավառում համագործակցության մի շարք ուղիներ:
 

Մասնավորապես, Հուշագրով նախատեսվում է ԲԸՏՄ աշխատակազմի համար ԱՏՀ և հեռահար զոնդավորման վերաբերյալ դասընթացներ, որոնք կիրականացվեն ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից: Բացի այդ, ՀԱՀ Յակոբեան կենտրոնը պարբերաբար կտրամադրի ԲԸՏՄ-ին իր սարքավորումները, կաջակցի ֆոնդերի ներգրավման հարցում, ինչպես նաև կաջակցի ինստիտուցիոնալ կարողությունների ու կարիքների գնահատման հարցում, ինչը կներառի վերապատրաստման կարիքների, լաբորատորիայի, սարքավորումների, և առկա օրենսդրական բացերի ու խոչընդոտների վերանայում: 
           ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարն իր ողջույնի խոսքում բարձր գնահատեց Հայաստանի ամերիկյան համալսարանի աջակցության պատրաստակամությունը։
           Ամերիկյան համալսարանի փոխնախագահ Ռանդոլ Ռոդեսը ողջունեց համագործակցության պատրաստակամությունը՝ նշելով, որ պետական մարմինների հետ համագործակցությամբ ակնկալում է տեսնել առավել մաքուր և առողջ Հայաստան։
Քննարկվեցին ոլորտին վերաբերող մի շարք խնդիրներ՝ այդ թվում թափոնների կառավարման, կենսաբազմազանության պահպանության, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, տեխնիկական հագեցվածության, մասնագիտական վերապատրաստման և օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ։ 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 409 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար