Մահացել է հայտնի կինոօպերատոր, արցախյան պատերազմի վավերագիր Արթուր Ապրեսովը

20-11-2018 14:06:57   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
Հայտնի կինոօպերատոր, արցախյան պատերազմի վավերագիր Արթուր Ապրեսովը մահացել է Մոսկվայում։
 


Անցած գիշեր Մոսկվայում սրտի կաթվածից մահացել է հայտնի կինոօպերատոր, արցախյան պատերազմի վավերագիր Արթուր Ապրեսովը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին նրա ընկերները։
 
Ապրեսովը ծնվել է Բաքվում, որտեղից 1988–ին ընտանիքով եկել էր Երևան`փրկվելով ջարդերից։ Աշխատանքի անցնելով Ա1+ հեռուստաընկերությունում` 1992թ–ին նա գործուղվել էր Ղարաբաղ ու այնտեղ մնացել մինչև պատերազմի ավարտը` վավերագրելով ազատագրական պայքարի ընթացքը։
 
«Վտանգ չկար, չէի զգում։ Ինձ համար շատ հետաքրքիր էր։ Տղերքը կռվում էին, ես պիտի նկարեի հնարավորինս լավ ու պատկերավոր։ Տեսախցիկս առա ու վազեցի առաջ: Մեր տղերքը կռվելով գնում էին, ես վազքով առաջ անցա նրանցից, որպեսզի ամեն ինչ դիմացից նկարեմ։ Հասա բարձունքի տակ, շրջվեցի ու սկսեցի նկարել մերոնց հարձակումը»,– հարցազրույցներից մեկում ասել է Ապրեսովը։
 
Որպես ռազմական լրագրող` Արթուր Ապրեսովը մասնակցել է «Մի վախեցիր» ֆիլմի ռազմական տեսարանների նկարահանումներին։
 
Sputnik Արմենիայի խմբագրակազմը ցավակցում է Ապրեսովի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին։
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1912 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար