Այն պաշտոնյան մեր իշխանությունից, որը կուզենա կոռուպցիայի փորձ ձեռք բերել, իմ անձնական թշնամին է. Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



20-11-2018 13:25:47   | Հայաստան  |  Հասարակություն
 


Այն պաշտոնյան մեր իշխանությունից, որը կուզենա կոռուպցիայի փորձ ձեռք բերել, իմ անձնական թշնամին է և կենթարկվի ամենադաժան պատժին:
 
Նման հայտարարությամբ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հանդես եկավ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: 
 
Ըստ նրա՝ ԱԺ ընտրություններից հետո կադրային փոփոխություններ լինելու են, ավելին՝ սպասվում է նաև նախարարությունների թվի կրճատում: 
 
Ն. Փաշինյանի գնահատմամբ՝ հեղափոխությունից հետո մինչև արտահերթ ընտրություններ ընկած ժամանակահատվածում կառավարության աշխատանքը գնահատում է արդյունավետ: 
 
Անդրադառնալով մի շարք նախարարների հասցեին հնչած քննադատություններին՝ վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ նորանշանակ նախարարաները չունեն կառուպցիայի փորձ, ինչից ինքն անձամբ գոհ է: 
 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 750 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար