«Հայ կանայք առավելագույն և ամենակոշտ պայքարն են մղում արժեքների ու դրանց պահպանության համար». Լիլիթ Մակունց

20-11-2018 10:19:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Նոյեմբերի 25-ից դեկտեմբեի 10-ը կայանալիք՝ Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակին ընդառաջ ու «Վերջ կանանց նկատմամբ բռնությանը» քարոզարշավի շրջանակում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նախասրահում այսօր բացվեց Մարգարիտ Գևորգյանի «Անտինոմիա» (ANTINOMIA) խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը: Միջոցառմանը հրավիրված ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն իր խոսքում ընդգծեց, որ չափազանց կարևորում է այն թեման, որի մասին այսօր խոսեցին արվեստի լեզվով:
«Երբ ստացա այս հրավերը, անմիջապես հիշեցի ընդամենը օրեր առաջ բռնության զոհ դարձած 20-ամյա Քրիստինե Իսկանդարյանի ողբերգական մահվան դեպքը: Թեմայի շուրջ մտորումներն ինձ տարան նաև դեպի մանկություն ու մտաբերեցի մի դրվագ իմ դպրոցական կյանքից. բնագիտական առարկայի օլիմպիադայում ես հավաքել էի ամենաբարձր միավորները, սակայն հաջորդ փուլ տեղափոխվեցի ոչ թե ես, այլ դասընկերս: Պատճառը, ինչպես բառացիորեն ինձ ասաց ուսուցիչներից մեկը, այն էր, որ տղաներին հաղթանակն ավելի շատ է պետք, քան աղջիկներին»:
 

Եվ այսպես, մանկուց մեզ սովորեցնում են ապրել՝ մեկ քայլ հետ ընկնելով, ապրել սեփական խոսքն ու կարծիքը պակաս կարևորելով, ապրել ինքնուրույն նվաճումներով, բայց դափնիները հաճախ դիմացինին նվիրելով»,-ասաց Լիլիթ Մակունցը՝ միաժամանակ իր հիացմունքի խոսքը հղելով բոլոր այն կանանց ու աղջիկներին, որոնք՝ նրա բնորոշմամբ, ամբողջ կյանքի ընթացքում շարունակաբար ձեռք են բերում գիտելիքներ, հմտություններ, պարբերաբար սահմանում են նոր նշաձողեր, չեն ընկճվում ու համառությամբ հասնում են հաջողության:
«Հայ կանայք առավելագույն և ամենակոշտ պայքարն են մղում արժեքների ու դրանց պահպանության համար: Որպես վերջաբան՝ կցանկանայի ընդգծել կանանց դերի կարևորությունը հանրային, քաղաքական կյանքում և պետության զարգացման գործում: Ուրախ կլինեի, եթե յուրաքանչյուր կին, աղջիկ սահմաներ բարձր նշաձող տարբեր ասպարեզներում հաջողություն գրանցելու համար, և երջանիկ կլինեի, եթե յուրաքանչյուր տղամարդ այդ հարցում հոգեպես և բարոյապես նեցուկ լիներ ու սատարեր իր կնոջը, դստերը...»,-նշեց նախարարի պաշտոնակատարը:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 302 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար