Բարձր է գնահատվել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի իրականացումը Հայաստանում

19-11-2018 14:58:43   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ընդունել է առաքելության այցով Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի առողջապահական թիմի` ղեկավար Ադաննա Ճուկվումայի գլխավորությամբ։
 

Կողմերը քննարկել են «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի առաջընթացը, Սևանի և Արտաշատի բժշկական կենտրոնների հաջողությամբ շահագործման հանձնումը, ինչպես նաև հաջորդիվ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում և Վայոց Ձորի մարզում նախատեսվող բժշկական նոր կենտրոնների նախագծման աշխատանքները: 
Ընդգծվել է ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված սքրինինգային ծրագրի կարևորությունը, առաջընթացը և առկա խնդիրները: 
Համաշխարհային բանկի առողջապահական թիմի ղեկավարը բարձր է գնահատել նշված ծրագրերի իրականացումը Հայաստանում և պատրաստակամություն  հայտնել աջակցելու նաև համակարգային բարեփոխումներին։
Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել երկար տարիների համագործակցության և համակարգային ծրագրերին աջակցելու համար։
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 295 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար