Հայաստանում այլասերվածների երթը միջուկային պայթյունի արդյունք է ունենալու (տեսանյութ)



30-10-2018 23:48:46   | Հայաստան  |  Իրավունք
 


 
 
 
Համացանցում հայտնվել են Հայաստանի մի քանի սրճարաններում ազգությամբ հայ երիտասարդ տղա-տղաների և աղջիկ-աղջիկների համբույրները պատկերող մոտ երկու րոպեանոց տեսահոլովակներ:
«Դա գցվել է համացանց, ես երեկ եմ տեսել,- այս
օր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում հրավիրված, նաև ԼԳԲՏ-ի ակտիվացման վտանգներին առնչվող  մամուլի ասուլիսում ասաց իրավաբան, հրապարակախոս Հայկազ Մակարյանը:- Այդ ամենն իրականացվում է «Բաց հասարակության» (չակերտյալ)՝ այդ սորոսյան կեղտոտ հիմնադրամի միջոցով և, իհարկե, այստեղի Մարո Մաթոսյանի և «Փինք Արմենիա» կազմակերպության, որոնք ակտիվ քարոզում են, որ դուք՝ կանայք, դուք եք ձեր մարմնի տերը, տղամարդիկ, դուք եք ձեր…, ինչ ուզեք, պետք է անեք»:
Հայկազ Մակարյանի հավաստմամբ, Հայաստանի Հանրապետությունում այսօր ավելի շատ, ավելի, քան երբեք, ակտիվանում են այն, այսպես ասած, ուժերը, որոնք շահարկելով մարդու իրավունքները, ազատությունները, համարում են, որ սեռական ազատությունների առումով ինչ ուզեն, կարող են անել, քանի որ ՀՀ Սահմանադրությունը, Մարդու իրավունքների
եվրոպական կոնվենցիան դա իրենց թույլ է տալիս: Նրանք նույնիսկ ասում են, թե մեր իրավաբանները, քաղաքական գործիչները, կիրթ, բարոյական, այս խնդրի մասին իսկապես պատկերացում ունեցող քաղաքական դեմքերը և ուրիշներ բռնանում են իրենց կամքի, իրավունքների վրա:
Սա ինչի՞ մասին է խոսում…
«Սա խոսում է հետևյալի մասին, որ նրանք պատկերացում չունեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խղճի, մտքի ազատության, իրավունքների մասին այդ կետից,- ասաց իրավաբանը:- Մասնավորապես՝ հոդված 42-ում ասվում է. «Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:
Այսինքն՝ այլասերվածների այդ գործողությունների նկատմամբ, Հայկազ Մակարյանի հավաստմամբ, հասարակության մեծամասնությունը, որը սթափ է դատում և չի ընդունում այդ բարքերը մեր երկրում, կարող է ըմբոստանալ, ընդդիմանալ: ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ կետը թույլ է տալիս, որ խղճի, մտքի, դավանանքի ազատությունը (նույնը՝ աղանդների մասին է) չչարաշահվի, համապատասխան դեպքերում սահմանափակվի:
«Մենք կարող ենք բացարկ հայտարարել իրենց, որովհետև հասարակության 80 տոկոսը, եթե ոչ ավելին, դեմ է այդ երևույթին»,- ասաց իրավաբանը:
Ըստ Հայկազ Մակարյանի, պետք է օրենքով արգելել անչափահասների և երիտասարդների շրջանում ԼԳԲՏ-ների քարոզչությունը, այդ ամենի քարոզչությունը շքերթների տեսքով, ասուլիսների, ֆորումների, գիտաժողովների, այլ հավաքների տեսքով, հեռուստատեսությամբ… Հավելենք՝ նաև քայլերթերի, հանրահավաքների, ցույցերի տեսքով, սոցիալական գովազդներով ու ցանկացած այլ կերպ:
«Ռուսաստանի Դաշնությունում այդպիսի հավաքներ սկսել են շատ իրականացնել, մասնավորապես՝ Պետերբուրգում վերջերս եղավ, Մայիսի 1-ի՝ Աշխատավորների օրվա առթիվ,- ասաց հրապարակախոսը:- Բոլոր քաղաքացիները դեմ դուրս եկան, ճիշտ է, բռնություններով, բիրտ ուժի կիրառմամբ և այլն, և այլն, բայց բոլորն ասացին ո՛չ այդ երևույթին, ո՛չ այդ մարդկանց»:
Հայկազ Մակարյանը, որն այլասերվածների ակտիվացումից մեծ վտանգներ է տեսնում, ասաց.
«Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ եթե այս ամեն ինչը շարունակական ընթացք ունենա, մենք կանգնելու ենք երկրի ապագա սերնդի դեգրադացիայի առջև…»:
Բանախոսը նշեց նաև ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի մասին, ըստ որի, «Ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են», հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունում կան նաև նահապետական արժեքներ:
«Նոյեմբերի 1-ին, վաղը չէ, մյուս օրը քաղաքապետարանի դիմացից կայանալու է երթ ընդդեմ ԼԳԲՏ-ների՝ լեսբիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսգենդերների և այդ երևույթների,- ասաց Հայկազ Մակարյանը:- Մենք պետք է կոչով, պահանջով դիմենք (ես նույնպես միանալու եմ, որպես իրավաբան, այդ շարժմանը), որ ո՛չ մի շքերթ նոյեմբերի 15-18-ը չանցկացնեն, ո՛չ մի քարոզչություն չիրականացնեն, որովհետև մենք ունենք ազգային անվտանգության խնդիր 3 միլիոնանոց Հայաստանում: Սա 400 միլիոնանոց Ամերիկան չէ, որտեղ չկա ազգային պատկանելիության խնդիր, սա Հայաստանն է, այստեղ այդ երևույթն ունենալու է համապատասխան հետևանքներ: Ես ուժի կիրառմանը դեմ եմ, բռնությանը, ծեծին դեմ եմ, որովհետև ծեծով, ջարդով ոչ ոք դեռ չի ուղղվել՝ ոչ մի անբարոյական, ոչ էլ այլ մեկը, բայց, եթե, Աստված մի արասցե, իրենք փորձեն, ու, Աստված մի արասցե, եթե երեխաների մեջ սկսեն քարոզել (իսկ տեսեք, թե ուր են հասել՝ պետք է գնանք, շատ դեպքերում դեռահասներին, երիտասարդներին, մեր իրավունքն է, մեր ազատությունն է, պետք է թռուցիկներ բաժանենք, ու ասենք՝ երեխաներ, ծանոթ չեք այս ամեն ինչին, կարդացեք սրա մասին, որպեսզի դուք իմանանք, թե մենք ինչ ենք, իրականում մենք վատը չենք), Աստված մի արասցե, ես իմ աչքով այդպիսի երևույթներ տեսնեմ, համապատասխան բիրտ ուժ եմ կիրառելու»:
Աչքի առաջ ունենալով Վրաստանում նույն առիթով տեղի ունեցած բախումների օրինակը, կարելի է ասել, որ Հայաստանում այլասերվածների երթը, եթե այն թույլատրվի, կլինի հասարակության մեջ դրված յուրօրինակ ական, որը, բանախոսի կարծիքով, միջուկային պայթյունի արդյունք է ունենալու:
Ի դեպ, Սահմանադրության մեկ այլ՝ 35-րդ հոդվածի («Ամուսնանալու ազատությունը») համաձայն, «Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության և ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով»: Սա նշանակում է, որ ամուսնանալու ազատությունը և ընտանիք կազմելու իրավունքը վերաբերվում են միայն ամուսնական տարիքի հասած կնոջ և տղամարդու միմյանց հետ ամուսնանալուն, պետությունը կամ սահմանադիրն ընտանիք են համարել միմիայն տղամարդու և կնոջ միությունը:
 
 Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 6460 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար