Աջ ղեկով մեքենաների վարորդների իրավունքերի հարցով Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել վրացի գործընկերոջ հետ

23-10-2018 18:29:47   | Հայաստան  |  Իրավունք
Վրաստանից Հայաստան աջ ղեկով մեքենաներ ներմուծել ցանկացող հայաստանցի վարորդների իրավունքների հարցով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի հետ։
 


Պաշտպանն իր գործընկերոջն է փոխանցել վարորդների մտահոգությունները, որոնց համաձայն՝ իրենց ձեռք բերված մեքենաների տարանցիկ համարների ժամկետը լրացել է, իսկ վրացական իշխանությունները պահանջել են մեքենաները դուրս բերել երկրից, հակառակ պարագայում՝ կտուգանվեն։
 
Նինո Լոմջարիան Արման Թաթոյանին փոխանցել է, որ պատրաստ է իրավական աջակցություն ցուցաբերել վարորդներին։ Նա նշել է, որ Վրաստանում գտնվող Հայաստանի քաղաքացիները կարող են Հանրային պաշտպանին իրավունքների հարցով դիմել թեժ գծի 1481 հեռախոսահամարով։ Հանրային պաշտպանի աշխատակազմին տրված է հատուկ հանձնարարական։
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 542 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար