Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովին

22-10-2018 14:24:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մեկնարկել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ Հայաստանում կազմակերպված «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովը, որն ուղղված է ԵԱՏՄ գործարարների միջև արդյունավետ կապերի զարգացմանը, երրորդ երկրների հետ առևտրային հարաբերությունների խթանմանը։
 


Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը մասնակցել է համաժողովի շրջանակներում կազմակերպված «ԵԱՏՄ տնտեսության իրական հատված. ինտեգրման պայմաններում ներուժի զարգացում» քննարկմանը: Մհեր Գրիգորյանը խոսել է Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ստորագրված ժամանակավոր ազատ առևտրի համաձայնագրի ներքո ստեղծված հնարավորությունների մասին, անդրադարձել հայ-իրանական հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանի՝ այլ երկրների հետ արտոնյալ ռեժիմներով պայմանավորված առևտրատնտեսական հարաբերություններին:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 319 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար