ՀՀ նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

20-09-2018 13:51:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 20-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ: 
 


«1997 թվականի սեպտեմբերի 20-ի` ՀՀ կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին, ՀՀ կառավարության եւ Միավորված ազգերի կազմակերպության պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության միջեւ հիմնական համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության եւ Բուլղարիայի Հանրապետության միջեւ աշխատանքային միգրացիայի կարգավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջեւ կրթության որակավորումների, գիտական աստիճանների ու գիտական կոչումների փոխճանաչման եւ համադրելիության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքները: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 470 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար