Վարչապետ Փաշինյանը հանդիպել է բողոքի ակցիա իրականացնող արծվաշենցիներին.«Արմենպրես»

20-09-2018 13:43:51   | Հայաստան  |  Մամուլի տեսություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց կառավարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող արծվաշենցիներին, ովքեր պահանջում իրենց համար կառավարության 2009 թվականի որոշումով հատկացված փոխհատուցումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, վարչապետն առաջարկեց հոկտեմբերի 2-ին հանդիպում կազմակերպել: «Առաջարկում եմ ձևավորել հինգ հոգուց բաղկացած խումբ և հանդիպել ինձ»,- ասաց վարչապետը:

«Մենք հայրենիք ենք կորցրել, 5 հազար հեկտար տարածք ենք կորցրել։ 2009 թվականին կառավարության որոշում է եղել արծվաշենցիների կորուստները փոխհատուցելու՝ 6 մլրդ դրամ հատկացնելու վերաբերյալ։ Փոխհատուցման ընդամենը 10 տոկոսն է վճարվել 2011-ին, մեկ շնչին՝ 360 հազար, այն դեպքում, երբ մարդիկ մեծ կորուստներ են ունեցել։ Արծվաշենցիները՝ որպես տեղահանվածներ, ծվարել են Ճամբարակում՝ խարխուլ տներում, որոնց մեծ մասը քանդման ենթակա է։ Սա քաղաքական պահանջ չէ, սա ժողովրդական պահանջ է իշխանությունների ուշադրությունը իրենց խնդրին հրավիրելու համար»- ավելի վաղ պարզաբանել է «Արծվաշեն և որդիներ» հայրենակցական միության նախագահը:

Մինչև վարչապետի՝ շենքից դուրս գալը ցուցարարների և ոստիկանների միջև լարվածություն էր առաջացել, ցուցարարները փորձում էին մուտք գործել ՀՀ կառավարության շենք: 

 


Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 592 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար