Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ դատապարտյալը վիրահատվել է

20-09-2018 13:16:27   | Հայաստան  |  Իրավունք
Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալի կինը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն ամուսնուն կրկնակի վիրահատության ենթարկելու հարցով:
 


Դիմումատուն հայտնել է, որ 4 տարի առաջ ավտովթարից հետո վիրահատվել է ամուսնու աջ ոտքի ազդրը, սակայն մինչ օրս շարունակում է գանգատվել սուր ցավերից: Սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում Արդարադատության նախարարությունից սկզբում ստացվել է տեղեկություն, որ դատապարտյալը վիրահատության կարիք չունի:
 
 
Դատապարտյալի բժշկական քարտի պատճենների ուսումնասիրությունը սակայն ցույց է տվել, որ վնասվածքաբանի կողմից առկա է ցուցում ազդոսկրի կոտրվածքի սերտաճելուց հետո մասնագիտացված կլինիկայում մետաղական կոնստրուկցիայի հեռացում իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ:
 
Դատապարտյալի առողջական վիճակի դինամիկան գտնվել է Պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում: Արդարադատության նախարարության հետ շարունակվող համատեղ աշխատանքի ընթացքում Պաշտպանի աշխատակազմը տեղեկացվել է, որ դատապարտյալը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, հետազոտվել և նրան ցուցվել է վիրահատություն:
 
Արդյունքում, դատապարտյալը վիրահատվել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում, հետվիրահատական շրջանն անցել է հարթ՝ առանց բարդությունների, դուրս է գրվել բժշկական կենտրոնից և տեղափոխվել պատժի կրման հիմնական վայր:
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 482 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար