Վթար Երևանի կենտրոնում. չորս մեքենա իրար են բախվել

20-09-2018 10:41:12   | Հայաստան  |  Հասարակություն
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 00:09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյուն փողոցում` «Ցիտադել» բիզնես-կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
 


Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
 
 
Պարզվել է, որ բախվել են «Kia Rio» (վարորդը՝ Տ. Մ., 1994 թ.), «BMW 318 I» (վարորդը` Մ. Ծ., 1989 թ.), «Lada 08» (վարորդը՝ Հ. Ս., 1990 թ.) և «Mercedes C 180» (վարորդը՝ Հ. Հ., 1992 թ.) մակնիշիների ավտոմեքենաները:
 
Ժամը 00:22-ին «Mercedes C 180» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կ. Ղ.-ն (1987 թ.) հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել: Փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել «Lada 08» և «Mercedes C 180» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 516 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար