Ճանաչողական այցով ԱԱԾ-ում էր Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը

20-09-2018 10:15:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր  Ուրազաևին:
 


Ողջունելով դեսպանին` տնօրենը ներկայացրեց համակարգի հիմնական և նպատակային գործառույթները, անդրադարձավ երկու երկրների միջև արդեն ձևավորված փոխշահավետ աշխատանքներին ու հաստատված գործնական ամուր կապերին:
 
 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝դեսպան  Ուրազաևը վստահություն հայտնեց, որ երկու երկրների միջև արդեն առկա հարաբերությունները առաջիկայում միայն կնպաստեն արդյունավետ և կազմակերպված աշխատանքներին:
 
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն հայտնեցին խորացնել համագործակցությունը երկու երկրների իրավապահ մարմինների միջև և գտնել համատեղ աշխատանքների եզրեր`հնարավոր բոլոր ուղղություններով:
 
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 350 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար