Կուսումնասիրվի ՀՀ բնակչության մոտ հակամանրէային դեղերի նկատմամբ ձեւավորված կայունությունը

20-09-2018 09:22:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի փորձագետները սեպտեմբերի 17-20- առաքելական այցով Երեւանում են` նպատակ ունենալով բարելավել հայ համաճարակաբանների` մանրէաբանական և համաճարակաբանական տվյալների մշակման և  վերլուծության կարողությունները: 
Այցի ընթացքում միջազգային փորձագետները ներկայացնելու են նաև WHONET ծրագիրը, որը կնպաստի   հիվանդանոցներում համաճարակաբանական մշտադիտարկման համակարգի զարգացմանը,  ինչպես նաև հակամանրէային դեղամիջոցների նպատակային ընտրությանը` էմպիրիկ բուժման նպատակով:
 
Թրեյնինգի ընթացքում 10 կլինիկական մանրէաբաններ եւ համաճարակաբաններ կհմտանան ավելի վաղ ստեղծված տեղեկատվական բազայի հետ աշխատելու գործում,  որպեսզի ՀՀ բնակչության մոտ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության վերաբերյալ տվյալների վերլուծություն իրականացնեն: Համակարգված վերլուծության արդյունքում ակնկալվում է նախ կոնկրետ հիվանդանոցների, ապա ազգային մակարդակով ունենալ ընդհանուր պատկեր, թե հակամանրէային որ դեղերի նկատմամբ է կայունություն դիտարկվում: Վերլուծության իրականացումը մեծապես կարեւորվում է այն առումով, որպեսզի աստիճանաբար անցում կատարվի հակաբիոտիկների առավել ճշգրիտ, պատշաճ եւ ռացիոնալ նշանակման եւ կիրառման քաղաքականության: 
PoP հետազոտությանը ծրագիրը փուլային է, ներկայում ներառում է 4 խոշոր բուժհաստատության, ՀՎԿԱԿ-ի ռեֆերենս լաբորատորիայի մասնագետներին, ինչպես նաև ԵՊԲՀ-ի համաճարակաբանության ամբիոնի  համաճարակաբաններին: 
  Առաքելական այցի ավարտին նախատեսված է հանդիպում միջազգային փորձագետների, ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակազմի և առողջապահության նախարարության շահագրգիռ կողմերի հետ` ծրագրի ավարտից հետո տվյալների հավաքագրման, կառավարման, ինչպես նաև  հետազոտության շարունակականությունը ապահովելու վերաբերյալ: 
«Հակամանրէային դեղերի նկատմամբ  կայունության պլանային ախտորոշիչ համաճարակաբանական հսկողության մեխանիզմների ապացուցման նպատակով հետազոտությունը» (PoP study) մեկնարկել է 2017 թվականի հունիսի 1-ից:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 351 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար