Առողջապահության փոխնախարարը Շրի Լանկայում մասնակցում է «էվալ Կոլոմբո 2018» համաժողովին

20-09-2018 09:20:06   | Շրի-Լանկա  |  Մամլո հաղորդագրություն
 


ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցում է սեպտեմբերի 17-19-ը Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետությունում անցկացվող «էվալ Կոլոմբո 2018» համաժողովին:
«Պատասխանատու խորհրդարան. ներառել գնահատումը 2030 օրակարգի շրջանակում» թեմայով միջազգային համաժողովի հիմնական նպատակն այն է, որ հետայսու մասնակից երկրները սկսեն գնահատել կայուն զարգացման նպատակներին ուղղված ծրագրերի ընթացքը: Այս ծրագրերի մի ստվար մասն էլ ուղղված է առողջապահությանը, ուստի հանդիպումը նպատակաուղղված է գնահատելու երկրի արձանագրած առաջընթացը նաեւ առողջապահության ոլորտում: 
 
Հանդիպման ընթացքում ամրագրվել է պայմանավորվածություն` հետագայում ամփոփելու, թե ինչ հետագա քայլեր են անհրաժեշտ կառավարությունների ու որոշում կայացնողների կողմից կայուն զարգացման նպատակներին ուղղված ծրագրերի հետագա առավել արդյունավետ իրագործման ու ընթացակարգերի բարելավման համար: 
 
Համաժողովը եզրափակվելու է Շրի Լանկայի խորհրդարանում, որը հանդիսանալու է ապացույցների վրա հիմնված որոշումների կայացման նորացված պարտավորությունների հատուկ խորհրդանշական օր: 
 
Համաժողովին մասնակցում են խորհրդարանականներ, կառավարությունների ներկայացուցիչներ և ոլորտային տարբեր պատասխանատուներ ամբողջ աշխարհից, ովքեր հետագայում կկարողանան երաշխավորել գնահատման և մշտադիտարկման մշակույթի պահպանումը: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 448 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար