Չարենցավանի քաղաքապետը խլե՞լ է քաղաքացու գույքը. քաղաքացու բաց նամակը ՀՀ վարչապետին ու իրավապահներին

17-09-2018 18:39:19   | Կոտայքի մարզ  |  Մամուլի տեսություն
armtimes.com Քաղաքացի Թաթուլ Իվանյանը դիմում է ՀՀ վարչապետին, նախագահին ու իրավապահ մարմիններին՝ 2008 թվականին Չարենցավանի ներկայիս քաղաքապետի կողմից իր կապիտալն ու հողատարածքը խլելու վերաբերյալ գործը բացահայտելու համար:
 


Քաղաքացու բաց նամակը ներկայացնում ենք ստորեւ՝ առանց խմբագրման:
 
«Ես՝ Թաթուլ Իվանյանս, դիմում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախագահ Արմեն Սարգսյանին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին՝ բողոքարկելով իմ դեմ կայացրած Հ3ՔԴ/0023/04/08 վճռի դեմ, որի գլխավոր կազմակերպիչը Չարենցավանի ներկայիս քաղաքապետն է: Օգտագործելով իր հոր պաշտոնը, որը այն ժամանակ մարզպետն էր, հետո հորաքրոջ պաշտոնը, որը հարկայինի 3-րդ բաժնի պետն է, ինչու չէ՝ նաեւ իրենց բարեկամ դատավորի պաշտոնը, 2008 թվականին ինձանից խլեցին ինձ պատկանող 130 քմ հողը՝ տասը տարով վարձակալած եւ 49.3 քմ կապիտալ շինությունս:
 
Խնդրում եմ օգնեք բացահայտել այս գործը»:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 785 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար