«Նիկոլ Փաշինյան ջան, բա որ ասում էի՝ դատավորներին իրենց շորերից հանի, դուրս թափի»․ Ստյոպա Սաֆարյան

12-09-2018 18:24:58   | Հայաստան  |  Հասարակություն
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 


 
«Պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյան ջան, բա որ ասում էի՝ դատավորներին իրենց շորերից հանի դուրս թափի: Դու չես զանգել, մարդը զանգին սովոր է՝ տեսել է չեք զանգում, ինքն է զանգել՝ թե բա ոնց կլինի: Ա՛յ, որ օրենք ու սահմանադրություն իմացող ազնիվ մարդիկ լինեին, իրենք արդեն մեղադրանքի ծանրությունից, քննության համար կասկածյալի վտանգավորությունից ելնելով առանց զանգի սպասելու կամ հեռախոսը ձեռքը վերցնելու կիմանային, թե ինչ է պետք է անեն օրենքով, որ մարտի 1-ի բացահայտումը լիարժեք ու օրենքի շրջանակներում գնա: Բայց հեռախոսազանգից ուրիշ բան էլ էր նկատելի՝ դատավոր մտահոգությունը…. Բնականաբար սեփական անվտանգության համար: Ու եթե ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանն է կանգնում մարտի 1-ի գործով հրապարակավ ասում՝ «իսկ դուք իմ անվտանգության մասին մտածե՞լ եք», հասկացնելով, որ ազատության մեջ գտնվող Քոչարյանը իրոք սպառնալիք է, ապա, իհարկե, նրա խափանման միջոցը քննող դատավորը պետք է մտահոգություններ ունենար թե մեղադրանքի հիմնավորության, թե նաև իր «անվտանգության մասով»: Այնպես որ՝ դատական համակարգի վերակազմավորումը հրամայական է, պարոն վարչապետ ջան, ուզեք, թե չուզեք: Ու որքան շուտ, այնքան լավ: Որովհետև այս ամբողջ գործընթացում խոցելիության հիմքեր կրկին նախկին իշխանությունների նշանակած դատավորները տվեցին….
Կանգնի, էս անգամ ասա՝ ես սխալ էի, Ստեփանը՝ ճիշտ, կամ էլ մի ասա, մենակ փոխի»:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 589 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար